Գերմանիայի արդարադատության նախարարն ահազանգում է Էրդողանի կուսակցության նախընտրական քարոզարշավում ատելության խոսքի մասին

Լուրեր

26.02.2026 | 15:30
Պետական մարմինը չի կարողանա բողոքարկել մինչև 300,000 դրամի շրջանակներում հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը նամակ է հղել ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերին և արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի իշխող ԱԶԿ («Արդարություն և զարգացում կուսակցություն», որի ղեկավարը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է) Գերմանիայում նախընտրական քարոզարշավում ատելության խոսքի մասին, գրում է Gercek news-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվականներին։

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ Բուշմանն իր նամակում ընդգծել է ատելության խոսք պարունակող նախընտրական գործողությունների դեմ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։

«Հաշվի առնելով գալիք ընտրությունները, ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներն ավելի ուժեղ նախընտրական քարոզարշավ կանցկացնեն նաև Գերմանիայում առաջիկա շաբաթներին: Մենք պետք է հաշվի առնենք ատելության խոսք պարունակող հաղորդագրությունների տարածումը, որոնք խաթարում են մարդու արժանապատվությունը քարոզարշավի շրջանակներում»,-ասվում է նամակում։

Այս նամակը գալիս է այն բանից հետո, երբ միջադեպ էր տեղի ունեցել ԱԶԿ պատգամավորի մասնակցությամբ, որը սպառանիքներ էր հնչեցրել․ դա Գերմանիայում մեկնաբանվել էր որպես ատելության խոսք, ԱԳՆ էր կանչել Բեռլինում Թուրքիայի դեսպանը։

Հունվարի 13-ին ԱԶԿ-ի պատգամավոր Մուստաֆա Աչըքգոզը ելույթ էր ունեցել Գերմանիայում թուրքական համագումարում և ասել. «Մենք կգտնենք և կվերացնենք նրանց այն անցքերից, որտեղ նրանք թաքնված են»։ Նա նկատի ուներ PKK-ի ու Գյուլենական շարժման անդամներին։

Գերմանացի նախարարը նամակում նշում է, որ  տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ  որոշ թուրք պաշտոնյաներ գիտակցաբար օգտագործելու են մարդկային արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ քաղաքական մրցակիցների դեմ իրենց նախընտրական քարոզարշավում:

«Սա որևէ կերպ անընդունելի է և մտքի ազատության ակնհայտ խախտում է»,-գրում է նախարարը։

Էմմա Չոբանյան