2022-ին Թուրքիայում 7600 գործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Լուրեր

26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով  2022թ-ին թուրք դատախազները 7600 հետաքննություն են սկսել, գրում է Turkish Minute-ը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 1872 մարդ է դատապարտվել Էրդողանին վիրավորելու համար։

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ Էրդողանը 2014 թվականից՝ առաջին անգամ նախագահ ընտրվելուց մինչև 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, վիրավորանքի մեղադրանքով դատի է տվել 44 675 մարդու։

Նրան նախորդած հինգ նախագահների կողմից միայն 1716 վիրավորանքի գործ է հարուցվել։ Դատախազությունը հետաքննություն էր սկսել 848 մարդու նկատմամբ՝ 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլին և 207-ի նկատմամբ՝ 8-րդ  նախագահ Թուրգութ Օզալին վիրավորելու համար։

Թուրքիայում նախագահին վիրավորելը հանցագործություն է՝ համաձայն  քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի։ Նախագահին վիրավորողին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում, որը կարող է ավելացվել, եթե հանցագործությունը կատարվել է  զանգվածային լրատվամիջոցներով։

Էմմա Չոբանյան