Բաքուն ադրբեջանական բանակից փախած ու Հայաստանի տարածքում հայտնված զինծառայողների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը դիմել է միջազգային կազմակերպություններին ապրիլի 10-ին Նախիջևանում ադրբեջանական բանակի երկու զինծառայողների անհետացման հարցով։

«Պետական հանձնաժողովը և այլ համապատասխան պետական ​​կառույցները շարունակում են անհրաժեշտ որոնողական աշխատանքներն ու հետաքննությունը՝ կապված Հայաստանի հետ սահմանակից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում անհայտ կորած զինծառայողներ՝ Գաբիլ Աղշին օղլու Բաբիրովի ու Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովի հետ։ Հաշվի առնելով այն, որ զինծառայողները կարող են պահվել Հայաստանի տարածքում՝ նրանց ազատ արձակման կապակցությամբ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կազմակերպություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախօրեին հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փախել են բանակից։

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև գիտեք, որ մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով՝ եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել: Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,-ասել էր Փաշինյանը։ Իսկ այսօր ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանցի երկրորդ զինծառայողը ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Էմմա Չոբանյան