ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնել ապակայունացնող գործողությունները և վերադառնալ բանակցություններին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Վաշինգտոնը խստորեն դատապարտում է հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը և կոչ է անում Փհենյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ԿԺԴՀ-ին հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկման համար: Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին դատապարտել այդ խախտումները, նաև կոչ ենք անում ԿԺԴՀ-ին նստել լուրջ բանակցությունների սեղանի շուրջ: Դիվանագիտության դուռը չի փակվել, սակայն Փհենյանը պետք է անհապաղ դադարեցնի իր ապակայունացնող գործողությունները և փոխարենը ընտրի դիվանագիտական փոխգործակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացուցիչը նշել է, որ այս փորձարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտում է։ Այն «բարձրացնում է լարվածությունը և ապակայունացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը»։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի անվտանգությունն ապահովելու համար։

Հինգշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեան Փհենյանի մոտ գտնվող կետից միջին կամ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով: Հարավային Կորեայի զինվորականները հաշվարկել են, որ բարձր անկյան տակ գտնվող հրթիռը անցել է մոտ 1000 կմ, նախքան ջուրն ընկնելը:

Տաթև Ֆռանգյան