Թուրքիայի արդյունաբերությունն ավերիչ երկրաշարժերի հետևանքով ամենամեծ անկումն է գրանցել 2020 թվականից ի վեր

Լուրեր

26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 11:55
Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:50
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 11:44
Կրկնակի գումար է հատկացվել. հաստատվեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:39
Ապամոնտաժվել են Սևանա լճին ափամերձ 65 շինություններ, այդ թվում՝ Աշոտյանի եղբոր, Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու քոթեջները․ ԳԴ
26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովրդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
Բոլորը

Թուրքիայի արդյունաբերական արտադրանքը գրանցել է իր ամենամեծ անկումը 2020թ-ի կորոնավիրուսի համավարակից հետո, մինչդեռ ազդեցիկ գործարարներից մեկը կոչ է անում  արժեզրկել լիրան՝ երկրի արտահանման շուկան համաշխարհային մակարդակով մրցունակ պահելու համար, քանի որ ավերիչ երկրաշարժերի ազդեցությունը տարածվում է տնտեսության վրա, գրում է Al Monitor-ը։

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերը Թուրքիայի հարավ-արևելյան 11 նահանգներում ավելի քան 50,000 մարդու կյանք են խլել։ Թուրքիայի կառավարության հաշվարկներով՝ երկրաշարժերի պատճառած վնասը կգերազանցի 100 միլիարդ դոլարը, մինչդեռ աղետի պատճառով հազարավոր ձեռնարկությունների գործունեությունը սառեցվել է։

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակված տվյալների փետրվարին արտադրությունը նվազել է 8,2%-ով: Վերջին անգամ արդյունահանման ավելի կտրուկ անկում էր գրանցվել 2020 թվականի մայիսին ՝ COVID-19 համաճարակի գագաթնակետին։ Ամենաշատը տուժել է հանքարդյունաբերությունը ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 18,3 տոկոսով:

Այս շաբաթվա սկզբին հրապարակված տվյալները նույնպես ցույց են տալիս, որ գործազրկությունը փետրվարին աճել է 0,3%-ով՝ հասնելով 10%-ի: 2023 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը հասել է 18,8 միլիարդ դոլարի:

Լրատվամիջոցը նշում է, որ այս վատ լուրերը գալիս են Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարևոր ընտրություններից մեկ ամիս առաջ, երբ ընդդիմությունը միավորվում է նրա դեմ։

Թուրք հայտնի գործարարներից մեկն էլ ասել է, որ երկրի արտահանողները «շանս չունեն» մրցակցելու համաշխարհային մրցակիցների դեմ, քանի դեռ լիրան չի թուլացել։ Էգեյան արտահանողների ասոցիացիայի ղեկավար Յակ Էսկինազին , մասնավորապես, Bloomberg-ին ասել է, որ Կենտրոնական բանկի ճնշումները ներառում են արտահանողներից պահանջը ՝ փոխակերպել արտարժույթով ստացված եկամուտները լիրայով և վարկ ստանալու համար բանկերում արտարժույթով ներդնել: Նա նշել է, որ եթե մայիսի 14-ի ընտրություններից հետո այս քաղաքականությունը շարունակվի, «գործարանները կփակվեն»։

Գործարարը նշել է, որ լիրան դոլարի նկատմամբ պետք է արժեզրկվի մոտ 20-25 տոկոսով,որպեսզի թուրքական արտահանումը մրցունակ դառնա։

Էմմա Չոբանյան