Կարող էին ճանապարհին արգելափակոցներ դնել. Օհանյանը պնդում է՝ բախումը հնարավոր էր կանխել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումներ իրականացնելու շրջանակներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:

«Տա Աստված, որ մեր զինված ուժերն արագ վերականգնի իրենց մարտական կարողությունները: Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներն մեր զինծառակողներն իրենց խնդիրը կատարում են և հերոսություններ են ցուցաբերում»,- նշեց Օհանյանը:

Նրա դիտարկմամբ՝ երեկվա դեպքի հետ կապված խնդիրներ կան։ «Գործընթացը տեղի է ունեցել Հայաստանը Արցախին կապող միջանցքի շրջանակներում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմել ու կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: Եթե նույնիսկ Ադրբեջանն այդ այընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել․․․
Մյուս կողմից՝ ինչպիսի մակարդակի վրա են գտնվում մեր հարաբերությունները ՌԴ-ի, նաև խաղաղապահ ուժերի հետ, որոնք միջանցքի դիտորդական առաքելությունն են իրականացնում:

Եվ ամենավերջինը, եթե կար կոնկրետ պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին պետք է նոր ճանապարհը պատրաստ լիներ, այդ ճանապարհով կազմակերպվեր ամբողջ երթևեկությունը, և նաև դիրքային փոփոխություններ էին լինելու, ապա ի՞նչ գործողություններ էր ծրագրավորել մեր կողմը, ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել պլանավորումը և գործողությունների կազմակերպումը»,-նշեց պաշտպանության նախկին նախարարը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ բազմաթիվ քննադատություններից հետո էլ ՀՀ իշխանությունները հետևություններ չեն անում։ Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:

«Գոյություն ունի մարտական հերթապահություն և գոյություն ունի պաշտպանական խնդիրների իրականացում, դրանք մի քիչ տարբեր են,- նշեց Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր էր կանխարգելել Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպը։

«Բայց միևնույն է, յուրաքանչյուր գործողության իրականացման շրջանակներում էլ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ:
Տվյալ ժամանակահատվածում գոնե ճանապարհների վրա պետք է լինեն շարժական որոշակի լարային արգելափակոցներ: Օրինակ, Երևանում անհրաժեշտության դեպքում փողոցները փակելու, արագ արգելափակոցների ստեղծելու հնարավորություններ ունի նույնիսկ պարեկային ծառայությունը:

Եթե արգելափակոցներ լինեին, չէին մոտենա մեր դիրքերին, այս կոնֆլիկտը չէր լինի։ Եթե իրենց մեքենան կանգնեցնեին, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն ու ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին, որոնք այդ դեպքում համարձակություն չէին ունենա կրակել»,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ այդ միջադեպը կանխել հնարավոր էր:

Մանրամասները՝ տեսանյութում։