Արդարադատության ակադեմիայում կնախաձեռնվեն օրենսդրական փոփոխություններ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ապրիլի 11-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Արդարադատության ակադեմիա՝ ծանոթանալու Ակադեմիայի գործունեությանն ու քննարկելու առաջիկա անելիքների տեսլականը: Գրիգոր Մինասյանը Սերգեյ Առաքելյանի հետ քննարկել է նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեության մանրամասները:

Արդարադատության ակադեմիայի Համագործակցության և հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ակադեմիայի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում են 2022-2026 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրից:

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նախարարին է ներկայացրել Ակադեմիայի կողմից իրականացվող առկա և հեռավար ուսուցման գործընթացի մանրամասները, ուսուցման ծրագրերը, դատավորի թեկնածուների հավակնորդների, դատախազների և քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմանը, ինչպես նաև գործող դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Նախարարը շրջել է Ակադեմիայում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել է լսարաններում, որտեղ այդ պահին ընթանում էր ունկնդիրների ուսումնական գործընթացը, այցելել է նաև գրադարան, մարզադահլիճ և հյուրանոց: