Թուրքիան փորձում էր ոչնչացնել ամերիկացիներին․ ինչպես կարձագանքի Բայդենը․ Washington Examiner-ի անդրադարձը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Շաբաթ օրը սիրիական քրդական խմբավորման ղեկավար և ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ գլխավոր դաշնակից գեներալ Մազլում Աբդին իր հանդիպումներն ավարտել է Իրաքի քրդաբնակ Սուլեյմանի քաղաքում: Նա հանդիպումներ է ունեցել ինչպես տեղի քրդական ղեկավարության, այնպես էլ՝ ամերիկացի պաշտոնյաների հետ։ Խումբը միասին շարասյունով շարժվել է դեպի տեղի քաղաքացիական օդանավակայան, որտեղ նրանք ծրագրում էին Մազլումին ճանապարհել սիրիական Քուրդիստան։ Սակայն ճանապարհին հինգ ամենագնացներ են անցել, որից հետո անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռը պայթել է ճանապարհի եզրին։ Այս մասին Washington Examiner-ում գրում է Մայքլ Ռուբինը։

Նա նշում է, որ ամերիկյան հետախուզությունը ավելի վաղ տարածքում հայտնաբերել էր թուրքական անօդաչու թռչող սարքեր և զգուշացրել թուրքերին, որ դրանք հետևում են ամերիկացիներին, սակայն թուրք օպերատորները պատասխանել էին, որ դա իրենց չի հետաքրքրում։ Որոշ լրագրողներ ենթադրում են, որ թուրքական հարձակումը կանխամտածված է եղել և պարզապես նախազգուշացում է եղել Վաշինգտոնին։ Ավելի վաղ տեղացած հորդառատ անձրևների պատճառով հողը թաց է եղել ու ցեխոտ։ Հաղորդվում է, որ հրթիռը պայթելուց առաջ ներթափանցել է գետնի խորքը՝ թուլացնելով պայթյունը և, հավանաբար, փրկելով ամերիկացիների ու Մազլումի կյանքը։

Հոդվածագիրը գրում է, որ Էրդողանի հաշվարկը ցինիկ էր, քանի որ վեց շաբաթից նրան ընտրություններ են սպասվում։ Լրատվամիջոցների երկու տասնամյակների հրահրումը Թուրքիան դարձրել է նաև աշխարհի ամենահակամերիկյան երկիրը: Թիրախավորելով Մազլումին, որին թուրքական քարոզչությունը պարբերաբար ահաբեկիչ է անվանում, և սպանելով ամերիկացիներին՝ Էրդողանը կարող էր դիմել թուրքական ամենացածր ազգայնական, ռասիստական և հակաամերիկյան մղումներին:

Ըստ Մայքլ Ռուբինի՝ հարցն հիմա այն է, թե ինչպես կարձագանքի նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տանը նման միջադեպերին չարձագանքելու միտում կա։ Հեղինակը գրում է, որ Էրդողանին անպատիժ թողնելը միայն կխրախուսի նման պահվածքը: Հոդվածագիրը նշում է, որ ժամանակն է ազդանշան տալու Էրդողանին և նրան աջակցող թուրքերին, որ որոշ գործողություններ հատում են կարմիր գիծը:

Լրատվականը նշում է, որ Բայդենը կարող է անմիջապես պատժամիջոցներ կիրառել «Բայրաքթար» ընկերության նկատմամբ, որն արտադրում է թուրքական անօդաչու թռչող սարքերը, որոնք այժմ սարսափ են տարածում Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սպիտակ տունը պետք է հրաժարվի թուրքական քարոզչությունից, թե «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը առանցքային նշանակություն ունեն Ուկրաինայում։ Նույնիսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին է ասում, որ արևմտյան լրատվամիջոցները մեծապես ուռճացրել են դրանց ազդեցությունը պատերազմի վրա:Քանի որ Թուրքիան թիրախավորում է ամերիկացիներին, Սպիտակ տունը պետք է մշտապես հրաժարվի Թուրքիային F-16-ներ վաճառելու իր առաջարկից։

Այն փաստը, որ Թուրքիայի պաշտպանության և հետախուզության պաշտոնյաներն անտեսել են ԱՄՆ-ի նախազգուշացումներն առ այն, որ շարասյունում ամերիկացիներ կան, սկանդալ է։

Հոդվածագիրը նաև առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի, հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի դեմ։ Ըստ Ռուբինի՝ ժամանակն է ուժեղացնել ռազմական համագործակցությունը Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ՝ նրանց տրամադրելով հակաօդային սպառազինություն, ինչպես նաև անօդաչու սարքեր:

«Անտեսել թուրքական հարվածը՝ նշանակում է այն նորմալացնել։ Այն, որ Թուրքիան վրիպել է և ոչ մի ամերիկացի դիակների տոպրակներով տուն չի վերադարձել, մեղմացուցիչ հանգամանք չէ։ Բայդենի գլխավոր պարտականությունը ամերիկացիներին պաշտպանելն է, ոչ թե երես թեքել, երբ հակառակորդները ամերիկացիների դեմ սեզոնի բացման մասին են խոսում»,-եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան