ՀՀ-ն կազատագրվի ՌԴ-ի ստրկատիրությունից՝ հենց Ուկրաինան հաղթի․ Մանուկ Դեպոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմն ընթանում է արդեն ավելի քան 400 օր։ Ինչպես է փոխվել ուկրաինահայերի, ընդհանրապես՝ Ուկրաինայի քաղաքացիների կյանքը, սա ինչ պատերազմ է․ այս և այլ հարցերի շուրջ Factor TV-ին զրուցել է Ուկրաինայում բնակվող ռեժիսոր, անիմատոր, սցենարիստ Մանուկ Դեպոյանի հետ։ Ըստ նրա՝ ամեն օր ինքը և ուկրաինացիները սպասում են հարձակումների, ռուսական ռմբակոծությունների, երբ հայտնի չէ, թե հաջորդ պայթյունը որտեղ կլինի։

Մանուկ Դեպոյանը ուկրաինական առաջին 3D լիամետրաժ մուլտֆիլմի հեղինակն է։ Միջազգային շուկայում հաջողության հասած «Նիկիտա Կաժեմյակը» անիմացիոն ֆիլմի հեղինակն է, բազմաթիվ փառատոնների դափնեկիր։ Թեև պատերազմը թեժ ընթացքի մեջ է, Դեպոյանը չի դադարեցնում աշխատանքը՝ միայն տագնապի ազդանշաններն են խանգարում․ հարկադրված են լինում իջնել ռմբապաստարան։

Ռուսաստանը պատրաստվում է մինչև հունիս  Բելառուսի տարածքում միջուկային զինանոց տեղակայել ։ Լուկաշենկոն Շոյգուից պաշտպանություն խնդրեց՝ հարձակման ենթարկվելու դեպքում։ Միաժամանակ, ԱՄՆ-ն է սկսում այս շաբաթ միջուկային ուժերի պատրաստության ստուգման զորավարժություններ։ Թեև զորավարժությունն ամենամյա է, և ինչպես ԱՄՆ-ն է հայտնել և ընդգծել, որ դրանք պատասխան չեն որևէ պետության գործողություններին, ամեն դեպքում՝  Մանուկ Դեպոյանը պատմում է․ «Ատոմային զենքի կիրառման վտանգ ենք զգում Ուկրաինայում․ ՌԴ-ին առիթ է պետք՝ դա անելու»։

Ռուսաստանը թեև Ուկրաինայի դեմ է այս պահին պատերազմական գործողություններ ծավալում, սակայն ակնհայտորեն՝ հավակնություն ունի հետխորհրդային տարածքի պետությունների վրա լրջագույն ազդեցությունը պահպանելու։ Հայաստանում ևս զգում են ճնշումներ Ռուսաստանից, անգամ՝ կանխատեսում վտանգներ սուվերենությանը, անկախությանը։ Ըստ մուլտիպլիկատորի՝ ռուս-ուկրաինական պատերազմի ելքը կարևոր է նաև ՀՀ-ի համար․

«Հայաստանը կազատագրվի ՌԴ-ի ստրկատիրությունից՝ հենց Ուկրաինան հաղթի։ Այսօր Հայաստանը ռուսական բռունցքի տակ է, երբ փորձում է փոքր-ինչ անկախ քայլեր անել, ճնշում են»,- ասաց Մանուկ Դեպոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան