ԱՄՆ-ը փորձում է հանգստացնել դաշնակիցներին գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո. Politico

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի լայնածավալ արտահոսքից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են հանգստացնել շփոթված դաշնակիցներին՝ Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք ու Կիև, գրում է Politico-ն։

Անցյալ շաբաթ արտահոսքի բացահայտումից հետո ԱՄՆ հետախուզության, Պետդեպարտամենտի և Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները կապվել են այլ երկրների իրենց գործընկերների հետ՝ մեղմելու հետախուզության հրապարակումների վերաբերյալ մտահոգությունները։ Այս մասին պարբերականին  հայտնել են տարբեր երկրների պաշտոնյաներ:

Լոնդոնի, Բրյուսելի, Բեռլինի, Դուբայի և Կիևի պաշտոնյաները սկսել են հարցեր ուղղել Վաշինգտոնին այն մասին, թե ինչպես է գաղտնի տեղեկատվությունը հայտնվել համացանցում, ով է պատասխանատու արտահոսքի համար և ինչ է անում ԱՄՆ-ն՝ ապահովելու, որ տեղեկատվությունը հեռացվի սոցցանցերից: Նաև հարց է բարձրացվում՝ արդյո՞ք Սպիտակ տունը քայլեր է ձեռնարկում ապագայում հետախուզական տեղեկատվության տարածումը սահմանափակելու համար։

Արտահոսքը հանգեցրել է դաշնակիցների հետ ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի, և դեռ պարզ չէ՝ ինչպես է Վաշինգտոնը շտկելու իրավիճակը, որը շատերն արդեն անվանում են ամերիկյան հետախուզության ամենամեծ ձախողումներից մեկը՝ WikiLeaks կայքում գաղտնի փաստաթղթերի հրապարակումից ի վեր:

Տաթև Ֆռանգյան