Արցախն ու Հայաստանը՝ Ամերիկայի հայկական համագումարի քարոզչական գագաթնաժողովի օրակարգում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Արցախն ու Հայաստանn ԱՄՆ բոլոր կողմերից ակտիվիստների մասնակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի կողմից Կոնգրեսում կազմակերպված 2023թ. հաջող Քարոզչական գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել։

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդմամբ՝ Կալիֆոռնիա, Ջորջիա, Մասաչուսեթս, Միչիգան, Նյու Ջերսի, Նյու Յորք, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Փենսիլվանիա, Ֆլորիդա, Տեխաս, Թենեսի, Օհայո, Վիրջինիա և Մերիլենդ նահանգներից քարոզիչներ են հավաքվել ԱՄՆ Կոնգրեսում՝ կոնգրեսական գրասենյակների հետ ավելի քան 100 հանդիպումներ անցկացնելու համար՝ ի պատասխան Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամի և հայ ժողովրդի դեմ շարունակվող սպառնալիքների։ Նրանք ընդգծել են Հայաստանին և Արցախին ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը և հերթական Հայոց ցեղասպանությունը կանխելու պարտավորությունը։

«Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի հետ Համագումարի հանդիպման ժամանակ Համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը քննարկեց Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը և այն ուղիները, որոնցով Միացյալ Նահանգները կարող է հստակ քայլեր ձեռնարկել դրան վերջ տալու համար, ինչպես նաև օգնության լուրջ փաթեթ տրամադրել Արցախին և Հայաստանին:

Մասնակիցները նաև բարձրաձայնեցին համայնքի խորը մտահոգություններն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող անմարդկային շրջափակման, հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի և նրանց ազատ չարձակելու, ինչպես նաև Արցախին և Հայաստանին մարդասիրական աջակցություն տրամադրելու կարևորության կապակցությամբ: Նրանք կոչ արեցին իրենց ընտրված կոնգրեսականներին աջակցել H.Res.108 բանաձևին, որով «դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները»»,- ասվում է հաղորդագրության մեջ: