«Չե՞ք ուզում տեղափոխվեք նոր դպրոց, էնտեղ ավելի սիրուն ա»․ Փաշինյանը՝ վայոցձորցի աշակերտներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բժշկական կենտրոնում տեղադրվել է համակարգչային շերտագրման  սարք, որը շուտով կշահագործվի: Սարքի հզորությունը 64 SLAYS է, արժեքը՝ մոտավորապես 250 հազար եվրո: Համակարգչային շերտագրման  սարքի սենյակի վերանորոգման  համար տրամադրել է 28 մլն դրամ:

Բժշկական կենտրոնը սպասարկելու է մարզի բնակչությանը: Վերջիններս  համակարգչային շերտագրում անցնելու նպատակով ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք: Եղեգնաձորի ԲԿ-ում աշխատոում է 165 մարդ: ԲԿ-ն շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով:

Վարչապետն այցելել է նաև Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել դպրոցում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Ասիական բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: Պայմանագրային գումարը կազմում է 1 մլրդ 228 մլն դրամ:

Դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2019 թվականին:  Դպրոցն ունի տարրական և միջին դպրոցի  մասնաշենքեր: Գործելու են կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, օտար լեզուների, կերպարվեստի, շախմատի կաբինետներ,  միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ՝ հանդերձարանով,  գույքի պահոցով: Դպրոցն ունի վերելակ, լոգարաններ, սանհանգույցներ, ընդարձակ բակ:

Նոր շենքի շահագործումով 577 աշակերտների ուսումնառությունը և դասավանդող 53 ուսուցիչների աշխատանքնային գործունեությունը կընթանա բարենպաստ պայմաններում  և սեյսմակայուն  ապահովությամբ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև դպրոցի նախկին շենքում, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ դպրոցի նոր շենքի կառուցման և ուսուցման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։