Լավրովը ասաց Թուրքիային՝ ԼՂ-ն էլ ձեզ կտանք, ՀՀ-ից ի՞նչ պոկենք․ իշխանությունը չի՞ տեսնում սա. Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասն քննարկել է նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Համատեղ ասուլիսում Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև կարգավորման գործընթացը, որը ՌԴ օգնությամբ է սկսվել․ «Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը»։

Լավրովը նշել է, թե ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները մնում են ՀՀ-Ադրբեջան կարգավորման հիմքում, սակայն արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել․ «Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»։

Նա Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում էլի դժգոհել էր Արևմուտքից, թե 3+3 ձևաչափն ուզում են քանդել՝ այդպիսով ոտնահարելով Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի շահերը։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը խնդրահարույց է համարում այն, որ ՌԴ-ի ԱԳ նախարարը Հայաստանի հարցերը քննարկում է Թուրքիայի հետ։ Ըստ փորձագետի՝ այստեղ առկա է լուրջ վտանգ, որ Հայաստանի շահերը կզոհաբերվեն։ Վերլուծելով Լավրովի հայտարարությունները, Ստեփան  Գրիգորյանը նշում է․ «Թուրքիայում Լավրովը Չավուշօղլուին ասաց, որ նրանց կտա Լեռնային Ղարաբաղը, Հայաստանից էլ տարածքներ կպոկեն՝ կտան ադրբեջանցիներին և թուրքերին։ Հայաստանը չի՞ տեսնում այս ամենը, որ մեր հաշվին են քաղաքականություն վարում»։ Որպեսզի Հայաստանի շահերը չզոհաբերվեն, Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը պետք է ավելի ակտիվ դիվանագիտություն վարի և ՀՀ-ն գործոն դարձնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան