Թուրքիայում շահագործման է հանձնվել դեսանտային ամենամեծ TCG Anadolu նավը

Լուրեր

26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 11:55
Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:50
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 11:44
Կրկնակի գումար է հատկացվել. հաստատվեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:39
Ապամոնտաժվել են Սևանա լճին ափամերձ 65 շինություններ, այդ թվում՝ Աշոտյանի եղբոր, Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու քոթեջները․ ԳԴ
26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովրդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
Բոլորը

Թուրքական ռազմածովային նավատորմի դրոշակակիր TCG Anadolu դեսանտային նավը հպարտություն է ողջ Թուրքիայի համար, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ստամբուլում ելույթ ունենալով երկրի ամենամեծ ռազմանավի շահագործման հանձնելու արարողության ժամանակ, գրում է Անադոլուն։ Նա  նշել է, որ TCG Anadolu-ն աշխարհում առաջին ռազմական նավն է, որը նախատեսված է հարվածային անօդաչու թռչող սարքեր տեղակայելու համար։

«Դեսանտային նավը ունի բոլոր հնարավորությունները՝ օգտագործվելու ռազմական և հումանիտար գործողություններում աշխարհի ցանկացած կետում: TCG Anadolu նավի շնորհիվ Թուրքիան կդառնա տեխնոլոգիաների, համակարգերի և լուծումների համաշխարհային առաջատարներից մեկը, որոնք փոխում են իրավիճակը տեղում»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ նավի ծրագրի իրականացումը սկսվել է 2016 թ-ի ապրիլի 30-ին։  2022 թվականի հունիսից շարունակվում են փորձարկումները։

«Նավը նախատեսված է 94 միավոր տեխնիկայի փոխադրման, այդ թվում՝ 13 տանկի, 27 ամֆիբիա զրահափոխադրիչի և 6 զրահափոխադրիչի համար։ Տախտակամածը կարող է տեղավորել 10 ուղղաթիռ և 11 հարվածային անօդաչու թռչող սարք։ Նավի պահեստը  նախատեսված է 19 ուղղաթիռի ու 30 անօդաչուի համար»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում թուրքական ռազմական համալիրը բեկում է կատարել, որը կարելի է հանգիստ անվանել «տեխնոլոգիական հեղափոխություն»: Էրդողանը հայտարարել է, որ այժմ երկրի պաշտպանական նախագծերի բյուջեն ավելի քան 60 մլրդ դոլար է։

Էմմա Չոբանյան