Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է և կկայանա մայիսին

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանար ապրիլի 10-ին, հետաձգվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, այս մասին ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։

Եֆիմովը հայտնել է, որ արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա մայիսին։

Դեսպանը հայտարարել է, որ դրական և կառուցողական արդյունքների հասնելու համար շփումներն ու խորհրդակցություններն այդ ֆորմատով շարունակվում են։

Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և բոլոր գործերը երկխոսության կամ բանակցությունների մեկ ռաունդի շրջանակներում դիտարկելն անհնար է։

Գործակալություն գրում է, որ որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Դամասկոսը ձգտում է հասնել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության, նրա կողմից զինված խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու դադարեցմանը, Սիրիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության դադարեցմանը։ Իրանական գործակալությունը հավելել է, որ Թուրքիան լուրջ վերաբերմունք չի դրսևորել իր պարտավորությունները կատարելու առումով։