Թունավոր ծխի ամպը պատել է Համբուրգի երկինքը խոշոր հրդեհից հետո

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Գերմանական Համբուրգում ծխի թունավոր ամպ է գոյացել Ռոտենբուրգսորտ թաղամասում բռնկված խոշոր հրդեհից հետո, որը շարժվել է դեպի քաղաքի կենտրոն: Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ռոտենբուրգսորտը Համբուրգի շրջաններից է, որը պատկանում է կենտրոնական թաղամասին. այն գտնվում է Էլբա գետի և նրա Բիլ վտակի միջև։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 04.30-ին:

«Ծխի ամպը շարժվում է դեպի քաղաքի կենտրոն», – հայտնել է Համբուրգի ոստիկանությունը։ Իրավապահները նաև զգուշացրել են օդում ծխի և քիմիական նյութերի վտանգավոր ազդեցության վտանգի մասին։

Հրդեհն ազդել է գնացքների շարժի վրա։ Գերմանական Deutsche Bahn երկաթուղու մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի պատճառով քաղաքի որոշ կայարաններ փակվել են, իսկ Համբուրգից Բեռլինի և Ռոստոկի ուղղությամբ որոշ երթուղիներ չեղարկվել կամ հետաձգվել են։