Ինչպես կարող է Ռուսաստանը չարաշահել ՄԱԿ-ում ղեկավար դիրքը․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

Անցած շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ռոտացիայի համաձայն, անցավ Ռուսաստանի Դաշնությանը։

«Ամերիկայի ձայն»-ի վերլուծական հոդվածում նշված է, թե ինչ է սա նշանակում:

Կարելի է արդյոք պատկերացնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի աթոռն ինչ որ ժամանակ ստանձնեին այնպիսի արյունարբու բռնակալներ, ինչպիսիք էին Ադոլֆ Հիտլերը, Սադամ Հուսեյնը կամ Պոլ Պոտը:

Սակայն փաստ է, որ այդ աթոռն այսօր հանձնվում է Ռուսաստանին, որի ղեկավարն արյունարբու Վլադիմիր Պուտինն է:

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն այս կառույցի ղեկավար դիրքը չարաշահել:

Ավելի վաղ Ռուսաստանն արդեն ցուցադրել է այս ֆորումի մշտական անդամի կարգավիճակը չարաշահելու իր կարողությունը։ Հենց իր նախագահության օրոք էր, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը սկսեց լայնամասշտաբ ներխուժում Ուկրաինայում։ Իսկ երբ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին հորդորեցին զանգահարել Լավրովին պատերազմը դադարեցնելու համար, ներկայացուցիչն ասաց, թե ինքն այդ պահին չի արթնացնի նախարարին:

Դրանից հետո նույն ներկայացուցիչը` Վասիլի Նեբենզիան վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներխուժումը դատապարտող բանաձեւի վրա: Սեպտեմբերին Ռուսաստանը վետո դրեց մեկ այլ բանաձևի վրա, որը կոչ էր անում չեղարկել Ուկրաինայի չորս շրջանների անօրինական բռնակցումը։

Եվ հիմա, ստանձնելով նախագահությունը, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան պնդում է, որ «Ռուսաստանը միանգամայն օրինական տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»՝ եթե նույնիսկ պատերազմ է սկսել Ուկրաինայում:

Ռուսաստանը ՄԱԿ-ն օգտագործում է ապատեղեկատվություն տարածելու համար: Դրա օրինակները շատ են: Այս ամբինից էին նրանք ասում, որ Ռուսաստանը չի ծրագրում ներխուժել Ուկրաինա:

Այստեղից էին նրանք տարածում ստեր այն մասին, որ Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում ռուսական բանակի կողմից ռազմական հանցագործությունների բազմաթիվ զոհերի մասին լուրերն ու պատկերները «կեղծ են և ուկրաինական հրետանու գործողությունների արդյունք»։ Այս ամբիոնից էին ռուսները խոսում, իրենց խոսքերով ասած, Ուկրաինայի «կեղտոտ միջուկային ռումբի» մասին:

Քաղաքների 70 տոկոսի էլեկտրամատարարման համարկարգերը ոչնչացնելու մեջ Ռուսաստանը այս ամբիոնից էր մեղադրում Ուկրաինային և արևմտյան երկրներին:

«Ցավոք, Ռուսաստանը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, և իրական միջազգային իրավական ճանապարհներ չկան այս իրողությունը փոխելու համար», – վերջերս ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ ստիպված կատակով է արտահայտել իր վերաբերմունքը Անվտանգության խորհրդում Ռուսատանի նախագահության վերաբերյալ: ‘’ՄԱԿ-ում Ռուսաստանի նախագահության մասին հաղորդագրությունն «ավելի շատ ապրիլմեկյան կատակի է նման’’, ասել է նա:

‘’ Անվտագության խորհրդի նախագահությունը Ռուսաստանին փոխանցելու հանգամանքն ապացուցում է նման ինստիտուտների լիակատար ձախողման փաստը’’: Այս միտքն է արտահայտել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Հիշենք, որ Միջազգային քրեական դատարանն անցյալ ամիս տվեց Պուտինին ձերբակալելու հրահանգ: Եվ հիմա փաստն այն է, որ Անվտանգության խորհուրդը ղեկավարում է մի երկիր, որի նախագահը ենթակա է ձերբակալության: Իսկ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Ռուսաստանը կարող է վետո դնել որեւէ բանաձեւի վրա:

Ուրեմն` կարեւոր մի հարց. Հնարավո՞ր է Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից:

ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «ՄԱԿ-ի որեւէ անդամ, որը համակարգված կերպով խախտում է Կանոնադրության մեջ պարունակվող սկզբունքները, կարող է ՄԱԿ-ից վտարվել Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի առաջարկությամբ»: Սակայն Ռուսաստանի Դաշնությանը ՄԱԿ-ից հանելն անիրատեսական է, քանի որ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Խարտիան չի նախատեսում Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմի փոփոխության։ Կանոնադրության բոլոր փոփոխությունները, համաձայն 108-րդ հոդվածի, պետք է հաստատվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձայների երկու երրորդով, ներառյալ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից:

Այնպես որ, ասում են քաղաքագետները, հարկավոր է դիմանալ մինչեւ մայիս, երբ Անվտանգության խորհրդի նախագահությունն անցնի Շվեյցարիային: Ավելի ճիշտ կլիներ ասել, դիմանալ մինչեւ ավարտվի Ռուսաստանի նախագահության ժամկետը: