Կառավարությունում մտածելակերպ է փոխվել. պետությունը, պարզվում է, լավ կառավարիչ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Հունիսի 21-ի նիստում կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Տաշիր-Կապիտալին» «ԲԷՑ»-ը փոխանցելու որոշումը, որը կայացվել էր Կարեն Կարապետյանի կառավարության օրոք՝ 2017 թվականի օգոստոսի 24-ին: Ընկերությունը կշարունակի ղեկավարել պետությունը: Սա հազվագյուտ որոշումներից կարելի է համարել վերջին երկար տարիների ընթացքում:

Բանն այն է, որ անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանում վաճառքի հանվեց գրեթե ամենը, ինչ հնարավոր էր վաճառել՝ պետությունը լավ կառավարիչ չէ, մասնավորն ավելի լավ կկառավարի կարգախոսով: Ընդ որում, վաճառքի հանվեցին ոչ միայն ոչ շահութաբեր, այլև շահույթ ունեցող կազմակերպություններ: Մասնավորի ձեռքը տրվեցին հիվանդանոցներ, հանքեր, ձեռնարկություններ, առևտուր, արտահանում-ներմուծում:

Պետությունը լավ կառավարիչ չէ, մասնավորն ավելի լավ է կառավարում արտահայտությունը լսել ենք բազմիցս՝ թե նախորդ, թե ներկա իշխանության որոշ ներկայացուցիչների շուրթերից:

Եվ միայն առաջին անգամ Հայաստանի կառավարության անդամից լսում ենք մասնավորեցմանը դեմ խոսք և հայտարարություն, որ պետությունն ավելի լավ կառավարիչ է: Նման հիմնավորմամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն առաջարկեց չեղյալ ճանաչել «Բարձրավոլտ էլոկտրացանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը:

Կատարվածը հիմք է տալիս ենթադրելու, որ կառավարությունում մտածելակերպ է փոխվել, և կա հնարավորություն մասնավորեցումների շարքը դադարեցնելու կամ գոնե քչացնելու:

 

Սևակ Հակոբյան