Ընտրություններից առաջ Թուրքիայի երկրաշարժի գոտում Էրդողանի նկատմամբ զայրույթը թուլանում է

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Agence France Press-ը փորձել է պարզել, թե ինչպիսին են նախընտրական տրամադրությունները Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում։

Լաթիֆ Դալյանը բեկորների կույտերով շրջապատված խանութի ցուցափեղկից առաջարկում է թանկարժեք վերնաշապիկներ և սպորտային տաբատներ Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Վերջին մարդը, ում 58-ամյա խանութպանը ցանկանում է մեղադրել իր ավերված քաղաքի դժբախտությունների մեջ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։

«Եթե կա մեկ մարդ, որը կարող է վերստին ոտքի հանել այս երկիրը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,- ասել է Դալյանը երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաշ քաղաքում։

Լրատվամիջոցը գրում է, որ Դալյանի եռանդը կտրուկ հակադրվում է ցավի և զայրույթի ճիչերին, որոնք բռնկվեցին, երբ փետրվարին 7,8 մագնիտուդով երկրաշարժը և դրա հետցնցումներն ավերեցին Թուրքիայի հարավ-արևելյան շրջանները։ Շատերը հենց կառավարությանն են մեղադրում աղետին վատ արձագանքելու համար, որի հետևանքով 50,000-ից ավելի մարդ է զոհվել։

«Բայց այդ կատաղությունն աստիճանաբար իր զիջում է դիրքերը և վերականգնվում է վստահությունն այն մարդու հանդեպ, ում այս նահանգը տվել է իր ձայների երեք քառորդը 2018 թվականի վերջին համընդհանուր ընտրություններում»,- ասվում է հրապարակման մեջ։

Սա էլ սկսել է անհանգստացնել ընդդիմությանը, որը հույս ունի ընտրություններով վերջ դնելու Էրդողանի երկու տասնամյա իշխանությանը։

KONDA հետազոտական ընկերության տնօրեն Այդին Էրդեմը նշում է, որ Թուրքիայի աղետի գոտում անցկացված հարցումները չեն հաստատում այն պնդումները, որ իշխող կուսակցության ձայները շատ են նվազել տեղի ունեցածի պատճառով։

Ջեմ Յըլդըզն այդպես չի տեսնում իրավիճակը։ Նա Քահրամանմարաշ նահանգի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ CHP-ի 34-ամյա փոխնախագահն է, մինչ օրս գրեթե ոչ մի քարոզարշավ չի իրականացրել: Ասում է՝ վախենում է, որ խորը վշտի պահին մարդկանց քվեարկելու մղելն անպարկեշտ է։

«Մենք քարոզարշավ չենք անելու, քանի որ մարդիկ այստեղ ցավ են ապրում։ Մենք այցելում ենք մարդկանց, որպեսզի օգնենք իրենց խնդիրների հետ կապված, մենք նրանց ձայնը չենք խնդրում»,- ասել է նա կոնտեյներային տան մոտ, որը ծառայում է որպես CHP-ի ժամանակավոր շտաբ:

Քահրամանմարաշում ավելի քան 1 մլն մարդ էր բնակվում փետրվարի 6-ի երկրաշարժից առաջ։ Պաշտոնյաները դժվարանում են ասել, թե քանի մարդ է մնացել այնտեղ այսօր։ Փողոցները լի են վրանային ճամբարներով և ընտանիքներով, որոնք նստած են քանդված տների մոտ: Տեղացիներն ասում են, որ Քահրամանմարաշը հիմնականում բնակեցված էր ավելի աղքատ մարդկանցով, որոնք հնարավորություն չեն ունեցել տեղափոխվել։

Տնային տնտեսուհի Յասեմին Թաբակը լրատվականին ասել է, որ բողոք չունի Քահրամանմարաշ վերադառնալու հետ կապված: Նա հիշել է Էրդողանի խոստումը տները մեկ տարում վերակառուցելու մասին և ժպտացել. «Մեր ժողովուրդը պետք է մի քիչ համբերի»։

Սակայն երկու այլ կանայք, որոնք բլուրից ներքև են նայել՝ դատարկ տարածքին, որտեղ ժամանակին բնակարաններ են եղել, այլ կարծիք են հայտնել։

«Այստեղ մարդիկ վախենում են կառավարության դեմ ինչ-որ բան ասել»,- ասել է կանանցից մեկը։

Էմմա Չոբանյան