Չինաստանում արհեստական ինտելեկտն օգտագործում են՝ կյանքից հեռացած սիրելիների հետ շփվելու համար

Լուրեր

26.02.2026 | 15:21
Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը
26.02.2026 | 15:13
Պապոյանը՝ վրացական սահմանին մնացած վարորդների մասին // Ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 15:05
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլը
26.02.2026 | 15:03
Կայացել է գրեփլինգի Հայաստանի առաջնությունը
26.02.2026 | 14:54
AZAL-ի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՊՆ-ի սխալի պատճառով. Բայրամով
26.02.2026 | 14:45
ՀԷՑ-ում անջատումների տևողությունը նվազել է շուրջ 25%-ով. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
26.02.2026 | 14:37
Կարևոր է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը. Անդրեասյան
26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
Բոլորը

Լուսանկարի, ձայնի և մեքենայական ուսուցման միջոցով Չինաստանում կարողանում են օգտագործել արհեստական բանականությունը (AI)՝ մահացած մարդկանց՝ կյանքի նմանությամբ ավատարներ ստեղծելու համար, որը թույլ է տալիս սիրելիներին «հաղորդակցվել» նրանց հետ, գրում Asia News-ը։

Հուղարկավորման ծառայություններ մատուցող ընկերություններն օգտագործում են տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ChatGPT-ը՝ AI չաթ-բոտը, և AI ծրագիրը՝ Midjourney-ն, ընդօրինակելու հանգուցյալի անհատականությունը, արտաքին տեսքը, ձայնը և նույնիսկ հիշողությունները՝ մարդկանց թույլ տալու պահեր վերապրել իրենց սիրելիների հետ, որոնք կյանքից հեռացել են։

Shanghai Fushouyun ընկերությունը, որն առաջարկում է հուղարկավորության թվային ծառայություններ, AI տեխնոլոգիաների միջոցով առաջին հուղարկավորությունն անցկացրել է 2022 թվականի հունվարին:

Մահացածը չինացի վիրաբույժ է եղել, ում գործընկերներն ու ուսանողներն ափսոսանք են հայտնել, որ վերջին անգամ նրան հրաժեշտ տալու հնարավորություն չեն ունեցել: Արարողությանը ներկա են եղել տասնյակ ուսանողներ և գործընկերներ, ովքեր զրույց են վարել նրա թվային «ես»-ի հետ, որը ներկայացվել է էկրանին:

Մարտին էլ բլոգեր Վու Վուֆիուն ներբեռնել է մի տեսանյութ՝ «Գեներացնում եմ տատիկիս վիրտուալ թվային մարդուն՝ օգտագործելով AI գործիքները», որտեղ նա նկարագրել է, թե ինչպես է օգտագործում տեխնոլոգիաները, ինչպիսիք են խոսքի սինթեզը, մարդու խոսքի արհեստական արտադրությունը, ChatGPT-ն՝ ստեղծելու իր տատիկի շարժուն կերպարը։

Բլոգերը նշել  է, որ զղջում է, որ տատիկին չի տեսել մահից առաջ, ուստի որոշել է օգտագործել արհեստական բանականությունը՝ վերջին անգամ նրա հետ խոսելու համար:

«Իմ նկարահանած տեսահոլովակը՝ հիմնականում AI տեխնոլոգիաների կիրառմամբ, ափսոսանքս մեղմելու և ինձ օգնելու համար է, որ այդքան շատ չմտածեմ անցյալի մասին: Միևնույն ժամանակ, ես հույս ունեմ հիշեցնել մարդկանց ներկան փայփայելու կարևորությունը և մղել՝ ավելի շատ զրուցել շրջապատի մարդկանց հետ»,- գրել է նա։

Fushouyun ընկերության գործադիր տնօրեն Յու Հաոն էլ ասել է. «Մենք հույս ունենք թույլ տալ ողջերին հասկանալ, որ մահը կյանքի վերջը չէ: Մարդիկ ցանկանում են օգտագործել արհեստական բանականությունը հանգուցյալին վերականգնելու համար, քանի որ նրանք պետք է ազատեն իրենց զգացմունքները: Բայց սա խնդիր կլինի, եթե «սիրելի մարդուն վերակենդանացնելու» գործողությունը ստիպի մարդկանց խեղդվել իրենց զգացմունքների մեջ»։

Հուղարկավորության ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ էլ ասել են, որ դրական արձագանքներ են ստացել արհեստական բանականության օգտագործման հետ կապված և հիմա տեխնոլոգիաներն օգնելու են մարդկանց՝ հրաժեշտ տալ իրենց ընտանի կենդանիներին։

Էմմա Չոբանյան