«Վահանակների պատերազմ». Ուկրաինա-Բելառուս սահմանին պատերազմի կադրեր են հեռարձակվում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Վահանակների պատերազմը» շարունակվում է Ուկրաինայի և Բելառուսի սահմանին։ Դրա որոշ հատվածներում հայտնվել են ուկրաինացի սահմանապահների կողմից տեղադրված էկրաններ, որոնք հեռարձակում են պատերազմի կադրեր, մասնավորապես՝ Բուչայից, և ուկրաինական քաղաքների վրա հարձակումների պահերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ցուցադրվում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ուղերձը բելառուսներին՝ կոչով՝ չմասնակցել պատերազմին։

Ուկրաինայի և Բելառուսի սահմանապահների միջև կապի այս արտասովոր ձևի մասին առաջին անգամ հայտնի  է դարձել մարտի կեսերին։ Այդ ժամանակ բելառուսական պետական ​​ONT հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել մի պատմություն այն մասին, թե ինչպես է փոխվել սահմանապահների կյանքը Ուկրաինայի պատերազմի պատճառով: Պատմության մեջ Ժիտոմիրի շրջանի սահմանին գտնվող «Գլուշկևիչի» կետում աշխատող սահմանապահները դժգոհում էին ուկրաինացի գործընկերների հոգեբանական ճնշումներից։ Որպես օրինակ՝ պատմել էին մանեկենի հետ միջադեպի մասին, որը, իբր, կախել էին ծառից։

Հետագայում էլ տեղեկություններ տարածվեցին, որ ի պատասխան՝ բելառուսները սկսել են պաստառներ փակցնել, օրինակ՝ «Մենք կօգնենք Ուկրաինային գտնել իրական օկուպանտներին» գրառմամբ ամերիկյան դրոշի ֆոնին։

Էմմա Չոբանյան