Չավուշօղլուն դժգոհել է Էրդողանի մրցակցի հետ ԱՄՆ դեսպանի հանդիպումից

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղլուի հետ Անկարայում ԱՄՆ դեսպանի հանդիպմանը, գրում է TRT Haber-ը։

Չավուշօղլուն խոսել է այս հանդիպմանը նախագահ Ռեջեփ Թայիփվ Էրդողանի արձագանքից։ Հիշեցնենք՝ Էրդողանը հայտարարել էր, որ իր դռները փակ են ԱՄՆ դեսպանի առաջ։

«Այս ընտրություններում Ամերիկային պետք է դաս տանք։ Ջո Բայդենն այնտեղից է խոսում․ ի՞նչ է անում այստեղ Բայդենի դեսպանը, գնում է պարոն Քեմալին այցելում։ Ամո՛թ է, գլուխդ գործածիր։ Դուք դեսպան եք, Ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է։ Այսուհետև ի՞նչ դեմքով եք նախագահից հանդիպու խնդրելու։ Մեր դռները նրա առաջ փակ են, նրան այլևս չեք տեսնի։ Ինչո՞ւ, Ձեր տեղը կիմանաք, դեսպանի ձեր պարտականությունը կիմանաք, կիմանաք, թե ինչպես է աշխատում դեսպանը։ Եթե ​​սա չսովորեք, չեք կարող ներս մտնել»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Չավուշօղլուն ևս դժոգոհություն է հայտնել՝ նշելով, որ ճիշտ չէ, որ դեսպանն «ընտրական մթնոլորտում հանդիպում է  թեկնածուի հետ»։

«Նա չպետք է ձևացնի, թե որևէ կողմ է բռնում։ Երեկ ես իմ մտքերը հայտնել եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Նորմալ պայմաններում դեսպանները կարող են հանդիպել այդ երկրում ցանկացածի հետ։ Մեր կարծիքն էլ են ստանում, նման շփումներ կան, բայց ընտրական մթնոլորտում ընդունելի չէ, որ դեսպանը գնա, հանդիպի թեկնածուի հետ ու կողմնորոշի։ Ահա թե ինչու էր մեր նախագահի արձագանքն այդպիսին»,- ասել է թուրք նախարարը։

Հավելենք, որ օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպել էր մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության (6 ընդդիմադիր կուսակցությունների դաշինք) միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Էմմա Չոբանյան