Սպառնալիքներ կան առաջիկա ամսում․ Ադրբեջանի սադրանքներին, ագրեսիային ՀՀ-ն պիտի պատրաստ լինի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ

-Դուք Տեղ գյուղից եք գալիս, իսկ ԱԱԾ-ն վերջին շրջանում քչախոս է այդ գյուղում կատարվողի մասին։ Վերջին տեղեկությունը, որ հրապարակել էին, իբր, իրավիճակի բարելավման մասին էր։ Մինչ այդ էլ ասել էին, թե Ադրբեջանը հինգ կետում 100-ից 300 մետր առաջ է եկել։ Դուք ինչի՞ ականատես եղաք Տեղ գյուղում։

-Իրականության մեջ հասկանալու համար, թե Ադրբեջանը ինչ մասշտաբի խախտում է արել, պետք է ունենաս տեղում համապատասխան քարտեզ և GPS սարք, որը տեղում, ըստ կոորդինատների, ֆիքսում է ադրբեջանական մխրճումը ՀՀ տարածք։ Այս պահին շատ դժվար է ասել, թե քառակուսիների առումով ինչ իրավիճակ ունենք՝ կապված Տեղ գյուղի հետ։ Բայց ուզում եմ սրա հետ կապված մի խնդրի անդրադառնալ, որը, գոնե այս պահին, ամբողջական տեղեկատվություն տալիս է։ Տեսեք՝ ո՞րն է մեր գլխավոր խնդիրը։ Փաստացի, Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի իշխանության հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ապրիլի 1-ից ՀՀ-ն Արցախին կապող երթուղին փոփոխության է ենթարկվում։ Շատ ավելի պարզ ասած՝ եթե մենք մինչև ապրիլի 1-ն Արցախ մուտք էինք գործում Տեղ գյուղի հատվածի ճանապարհով, հիմա փոփոխություն է տեղի ունեցել, և ճանապարհն անցնում է Կոռնիձոր համայնքի տարածքով։ Այդ երթուղու փոփոխության հետևանքով կա մոտավորապես 7-8 կմ-անոց հատված ճակատային մասում, որը, ըստ էության, որպես նոր բնագիծ, պետք էր կահավորել։ Հիմա ՀՀ իշխանությունը, իմանալով, որ ապրիլի 1-ից տեղի է ունենալու փոփոխություն, թույլ է տվել, որ Ադրբեջանը մեկնարկային առավելություն ստանա՝ մեկ-երկու օր շուտ գա, իր համար ցանկալի բարձունքներում տեղակայվի և դիրքավորվի։

-Այդպես էլ տեղի՞ է ունեցել, ադրբեջանցիները հենց գծի վրա են կանգնել, և մերոնք հե՞տ են գնացել։

-Ոչ միայն կանգնել են գծի վրա, այլև, ըստ ԱԱԾ հաղորդագրության, որոշ հատվածներում մինչև 300 մետր առաջ են եկել։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ադրբեջանի համար առաջնահերթությունը համապատասխան բարձունքներում, տեղանքներում դիրքավորվելն է, որ իր համար բարենպաստ իրավիճակ է ստեղծում՝ ինչպես ծառայության իրականացման համար, այնպես էլ պայմանականորեն խորքից զորքերի տեղաշարժի։ Կարևոր չէ՝ դա վերաբերում է ինչ-որ գործողությա՞ն, թե՞ առօրյա մարտական հերթապահության իրականացման։ Եվ Ադրբեջանի համար հետաքրքիր չի եղել՝ Հայաստանում ինչ կմտածեն, աղմուկ կբարձրանա, թե չի բարձրանա։ Ադրբեջանը եկել է և երկու ուղղությամբ իր խնդիրը լուծել է։ Եթե նույնիսկ ՀՀ ԱԱԾ-ն կարողանա որոշակի ճշգրտումներ մտցնել Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով, միևնույն է, Ադրբեջանն այդ գծից հետ այլևս չի գնալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան