Հրդեհային անվտանգության օրենքը լրամշակվում է․ հանձնաժողովը համաձայնություն տվեց նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Գործող կարգավորումներով տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնականում այդ որոշումների կատարման ապահովման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, և վերահսկողությունը նպատակին չի ծառայում: «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի նիստում:

Հստակեցվում են տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերին, որոշումներին և կարգադրագրերին ներկայացվող պահանջները: Առաջարկվող կարգավորմամբ սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է լինելու կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնելու դրա գործողությունը կամ կատարումը: Տեսչական մարմնի վարչական ակտերը կամովին չկատարելու դեպքում դրանք ենթակա են լինելու հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

Արմեն Դանիելյանը նշել է, որ չեն շտապում բոլոր ուղղություններով գործառույթը տեղափոխել հավատարմագրման դաշտ, քանի որ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք բիզնեսին հետաքրքիր է մտնել այդ ոլորտ և պետական պարտականությունն իր վրա վերցնել: Նա տեղեկացրել է, որ այս պահին արդեն սննդամթերքի անվտանգության ոլորտում դիտարկվում է նման համակարգի ներդրման ինստիտուտը: Զեկուցողի խոսքով առաջարկը, ընդհանուր առմամբ, ընդունելի է, այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են:
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։