Աշտարակում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից և խնդրում չանհանգստանալ։