Փաշինյանի որդին հերքեց. ՔՊ-ականները հրաժարվում են խոսել կեղծ որակված տեղեկության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի որդին այսօր հերքեց հարձակման ենթարկվելու մասին տեղեկությունները․ Աշոտ Փաշինյանը, փաստորեն, կեղծ և իրականության հետ աղերս չունեցող է որակում բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից երեկվանից շրջանառվող լուրերը։ Աշոտ Փաշինյանն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը հայտարարություններ էին արել վարչապետի որդու՝ բռնության ենթարկվելու մասին։

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ՝ ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- գրել է Աշոտ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը երկուշաբթի առավոտյան էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել, թե կիրակի ոչ միայն իր հետ է միջադեպ տեղի ունեցել, այլ նաև հարձակում՝ վարչապետի որդու վրա։ Մեկ օր էլ չանցած, Աշոտ Փաշինյանի պարզաբանումից հետո, Ազգային ժողովի նախագահը հեռացրեց իր գրառումը, նրա օրինակին հետևեց նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Ալեն Սիմոնյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու է ոչ հավաստի տեղեկություն տարածել։

Վահագն Ալեքսանյանն էլ երեկ էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում օրակարգում ընդգրկված հարցերին չառնչվող ելույթ ունեցել և ասել, թե Նիկոլ Փաշինյանի որդին բռնության է ենթարկվել։

Պնդումը, թե ընդդիմությունը, այսպես կոչված, պարտիզանական գործողությունների պլան է մշակել իշխանությունների դեմ կիրառելու համար, Վահագն Ալեքսանյանն արել էր նաև Factor TV-ի հետ զրույցում, սակայն Աշոտ Փաշինյանի հայտարարությունը փաստացի հերքում է ՔՊ-ականի այս վարկածը։

Երեկ Ալեքսանյանը Factor TV-ի հարցերին ի պատասխան Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպից չէր կարողացել այլ մանրամասներ հայտնել՝ առաջարկելով սպասել իրավապահների հայտարարությանը, այնինչ ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ ոստիկանությունը Փաշինյանի որդու վրա հարձակման մասին հաղորդում չի ստացել։ Իսկ այսօր Վահագն Ալեքսանյանը հրաժարվեց մեկնաբանել երեկ արված իր հայտարարությունները։

Նկատենք, որ թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Վահագն Ալեքսանյանը, և թե՛ Տարոն Չախոյանը պարբերաբար թիրախավորում են լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ նրանց աշխատանքին տարբեր պիտակավորումներ տալով։ Այսօր, փաստորեն, պարզվեց, որ իրենք ևս ապատեղեկատվություն են տարածել։

Ալեն Սիմոնյանը վերջին օրերին աղմկոտ իրադարձությունների էպիկենտրոնում է։ Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Կասկադում միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահի և կանադահայ, դաշնակցական Կարեն Մկրտչյանի միջև։ Վերջինն Ալեն Սիմոնյանին անվանել էր «դավաճան», ինչից հետո բարձրաստիճան պաշտոնյան, ըստ քաղաքացու, թքել էր իր դեմքին։ ԱԺ նախագահը երեք օր է՝ այս տեղեկությունը չի հերքում, միայն նշում է, որ մեջբերում եմ՝ «Լկտիություններն անպատասխան չեն մնալու»։

Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալվող այս իրադարձությունները՝ քաղաքացու հետ միջադեպը, Աշոտ Փաշինյանի մասին տեղեկությունների հերքումը Փաշինյանի ընտանիքին պատկանող և հանրային լրատվամիջոցներով, հարցեր են առաջացնում՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանը դեռ կշարունակի պաշտոնավորել, արդյո՞ք վարչապետի և ԱԺ նախագահի հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան։

Քաղաքացու վրա թքելու մասին տեղեկություններից հետո Ալեն Սիմոնյանի հրաժարականն անխուսափելի է համարել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավարի արարքը զազրելի և աններելի որակելով։ Ալեն Սիմոնյանը չնայած արձագանքել է Տեր Պետրոսյանին, բայց կրկին չի հերքել, որ քաղաքացու վրա թքել է։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձել է առաջին նախագահին՝ նրան հրավիրելով ՀՀ Ազգային ժողով, իր խոսքով՝ պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան