Վերաբացվել է ԱԺ նորացված թանգարանը

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է»: Այս մասին, ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բացման խոսքով ելույթ ունենալով խորհրդարանի թանգարանի վերաբացման արարողությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն իր եւ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խմբի անունից շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը` ի դեմս Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` ծրագրին աջակցելու համար: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով ԱԺ թանգարանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանը երիտասարդ եւ մեծահասակ այցելուների առջեւ բացելու տեսանկյունից:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում նշել է, որ Շվեդիայի կառավարությունը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին` բարեփոխումների իրականացման գործում: «Անցած տարի եւ հատկապես այս տարի` այս կենտրոնի գործունեության առաջխաղացումն ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեց Ազգային ժողովի ներկայացուցիչների միջեւ համագործակցության պլատֆորմի համար»,- ասել է նա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերաբացմանն աջակցած կառույցներին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչությանը, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին, դեսպաններին եւ ՀՀ ԱԺ ղեկավարությանը:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է վերակառուցված թանգարանի բացումը` նկատի ունենալով ժողովրդավարության տարածման տեսանկյունից խորհրդարանի առանձնահատուկ դերակատարությունն ու նրա` նաեւ ներկայացուցչական գործառույթ ունենալու հանգամանքը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը եւ ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի պատասխանատուներին` ԱԺ վերափոխված եւ նորացված թանգարանի վերաբացմանը ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով թանգարանի վերաբացումը եւ վերափոխումն այն կարեւոր միջոցառումներից էր, որի համար մեծ ջանքեր են ներդրել թե’ ԱԺ աշխատակազմը, թե’ ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աշխատակիցները: Թանգարանի նախագծման, վերանորոգման եւ ձեւափոխման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի: Ըստ Դավիթ Առաքելյանի` թանգարանն առավել հետաքրքիր կլինի ԱԺ այցելող հյուրերի` աշակերտների, ուսանողների եւ խորհրդարանական պատվիրակությունների համար:

Ազգային ժողովի թանգարանը բացվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին` Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառման շրջանակում: Թանգարանում ցուցադրված են տարբեր գումարումների խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ժամանակ ստացված հուշանվերներ, պատմական փաստաթղթեր, նկարներ, խորհրդարանի պատմության վերաբերյալ նյութեր` սկսած 1918 թվականից:

Վերակառուցված, նոր նյութերով համալրված թանգարանի վերաբացումն իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: