Ինչու է Թուրքիան կրկին խիստ քննդատում ԱՄՆ-ին․ The Jerusalem Post-ի անդրադարձը

Լուրեր

15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին Կիպրոսի հետ գործարք կնքելու համար, պետական TRT լրատվամիջոցն էլ հրապարակել է հոդված, որտեղ քննադատում է Վաշինգտոնին։ ԱՄՆ-ի հետ լարվածության այս ակնհայտ մղումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան և Ռուսաստանը գնում են ավելի սերտ գործընկերության: Այս մասին վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը գրել է The Jerusalem Post-ում հրապարակված հոդվածում։

«Մենք դատապարտում ենք Նյու Ջերսի նահանգի Ազգային գվարդիայի և Կիպրոսի հունական վարչակազմի Պաշտպանության նախարարության (GCA) միջև Ազգային գվարդիայի բյուրոյի Պետական գործընկերության ծրագրի համաձայնագրի ստորագրումը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքական առարկության պատճաառն այնքան էլ հստակ չէ, բայց Անկարան, ըստ ամենայնի, կարծում է, որ ԱՄՆ-ը և Կիպրոսը սերտորեն համագործակցում են, ինչը կվնասի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացմանը:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի կառավարամետ լրատվամիջոցները, որոնք հրապարակում են Կիպրոսի լարվածության մասին հաղորդումները, պայմանավորված չեն Կիպրոսում իրական փոփոխություններով, այլ այն բանով, որ Անկարան դա օգտագործում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը բորբոքելու համար:

TRT-ն նաև հոդված է հրապարակել, որում պնդում է, որ «Անկարայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների և լարվածության երկար ցուցակը կարելի է ամփոփել մեկ կետով՝ Վաշինգտոնի կողմից Անկարայի ազգային անվտանգության և կենսական շահերի անտեսում»: Այն փոխանցում է մեկ հստակ ուղերձ՝ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիային անտեսելու իր երկարամյա քաղաքականությունը»: Հոդվածում ԱՄՆ-ը մեղադրվում է Թուրքիայի «ահաբեկչության դեմ պայքարին» չաջակցելու մեջ։ Անկարան հաճախ է ձերբակալում այլախոհ քաղաքական գործիչներին «ահաբեկչության դեմ» պայքարելու պատրվակով, ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը չի աջակցում դրան:

Ֆրանցմանը նշում է, որ ռուսական պետական լրատվամիջոցներն էլ երկուշաբթի հայտնել են, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ իր դռներն այժմ փակ են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքի համար»՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ դիվանագետի հանդիպումից հետո։

Բացի այդ, Թուրքիայի կառավարամետ լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանը կարող է մոտ ապագայում հյուրընկալել Պուտինին՝ «Աքքույու» ատոմակայանի բացման արարողությանը։

Ֆրանցմանը գրում է, որ թուրքական մեդիայի նարատիվները կոչված են ցույց տալու, թե որքան մոտ է Թուրքիան Ռուսաստանին և ինչպես է հակադրվում ԱՄՆ-ին: Չնայած Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է՝ հաճախ իրեն հակադրում է Արևմուտքին և աշխատում է բարելավել հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի հետ: Կիպրոսի հարցում ԱՄՆ-ին դատապարտելու, ԱՄՆ դեսպանի նկատմամբ սառը վերաբերմունքի և Պուտինին աջակցելու վերջին քայլերը, նույնիսկ այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին ռազմական հանցագործությունների մեջ, կարող է լինել Անկարայի՝ մայիսին կայանալիք ընտրություններից առաջ ԱՄՆ-ի հետ լարվածությունը թեժացնելու գործընթացի մի մասը։

Էմմա Չոբանյան