Ալիևը կթուլանա՛ Կրեմլի դեմ. ՌԴ-ի շահից է՝ ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը․ կառավարությունը թող դա օգտագործի․ Աննա Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակն էլի լարված է, փխրուն, վտանգներով լի։ Ճիշտ է՝ Հայաստան ԵՄ-ի դիտորդների գալուց հետո Ադրբեջանը շուրջ 6 ամիս՝ 2022-ի սեպտեմբերից սկսած լայնածավալ ագրեսիաներ չի արել, սակայն Ադրբեջանի կողմից պարբերական զավթումներ և հարձակումներ են լինում․ վերջինը Տեղ գյուղի տարածքների օկուպացիան էր։ Դրանից առաջ ԼՂ-ում գրավեցին բարձունքներ, սպանեցին ոստիկանների, կրակում են գյուղատնտես-հողագործների վրա՝ առաջ քաշելով ԼՂ-ի ինտեգրացիայի պահանջ։

ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է՝ Ադրբեջանն այս պահին սպասում է, որ Լեռնային Ղարաբաղը սխալվի՝ բռնություն կիրառի, ինչը Բաքվին հնարավորություն կտա սկսել ռազմական գործողություններ, տեղահանություններ։ Քաղաքագետն ասում է, որ խաղաղության գործընթացը երբեմն օգտագործվում է որպես հիբրիդային պատերազմի գործիք, պետությունները չեն խորշում անգամ ահաբեկչական հարվածներ հասցնել փոքրերին։

ԱՄՆ-ը չունի փաստաթղթավորված ծրագիր՝ ինչպես լուծել ԼՂ-ի կոնֆլիկտը։ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն, ըստ էության, հերքեց ՌԴ նախագահին, թե կա Վաշինգտոնյան տարբերակ։ ԱՄՆ-ն ասում է՝ չունի կոնկրետ ծրագիր, որը, ինչպես Բոնոն ասաց, «կփաթաթեն կողմերի վզին»։ Սա որքան դրական է թվում, այնքան էլ ռիսկային կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնություններն այնքան խորն են, որ, կարծես, դժվար կգան համաձայնությունների։ Եվ լուծում պարտադրող ուժի բացակայությունը չի՞ մեծացնում վտանգը, որ Ադրբեջանը շարունակի փորձել ուժով հնազանդեցնել ԼՂ-ն։

«ԱՄՆ-ն ասում է այն մասին, որ ԼՂ-ի կարգավորման պլան չունեն, ղեկը թողնում են ՀՀ-ին և Ադրբեջանին, նպատակը խաղաղությունն է։ Բայց երբ ԱՄՆ-ը չի խորացնում իր դերը, ռիսկեր է պարունակում, քանի որ կա նավթի վրա հիմնված ռազմականացված ավտորիտար Ադրբեջան։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի շահն է՝ պաշտպանել միջազգային սահմանները, ԱՄՆ-ի դիվանագիտությունը պետք է խորանա սահմանների կայունության հարցում։ ԱՄՆ-ը կոնֆլիկտներ լուծելու հարցում ունի և՛ հաջողություններ, և՛ պարտություններ։ Կարելի է ուսումնասիրել Իսրայել-Եգիտպոս կոնֆլիկտի կարգավորումը, բայց կան նաև պրոբլեմատիկ դեպքեր այլ երկրների պարագայում»,- ի պատասխան՝ նշում է Աննա Օհանյանը։

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ն ՀՀ-ի հարցում պետք է շեշտը դնի կոնֆլիկտների խաղաղ կարգավորման վրա․ «Կարող է առաջարկել հակաագրեսիվ համաձայնագրի ստորագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչո՞ւ է այդ անհրաժեշտությունն առաջանում, քանի որ առանց դրա՝ խաղաղության օրակարգը խառնվում է հիբրիդային տեխնիկաների հետ։ ԱՄՆ-ն այստեղ ունի հսկա գործիքակազմ, որ Հայաստանը և Ադրբեջանը առաջ շարժվեն, եթե ԱՄՆ-ը դա է ակնկալում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան