ԵՄ դիտորդը տեսավ՝ թշնամին գրավեց մեր տարածքը, ՀՀ-ն ասաց՝ էսկալացիա չենք թողնի․ գաղափար չունես ինքնիշխանությունից․ Սուրեն Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը հանրային գործիչ Սուրեն Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, ԱԺ-ում այսօր ևս շարունակվեց քաղաքական թրիլլերը՝ իրար վրա գոռգոռալ, որակումներ տալ։ Եթե փորձենք ախտորոշել՝ ինչո՞ւ են մեր «ազգի ընտրյալները» ԱԺ-ում լինի, Կասկադում լինի, հարվածում իրար, թքում իրար վրա, ովքե՞ր են մարտաֆիլմի հերոսները՝ դաշնակցականներն ու ՔՊ-ականները։ Ինչպե՞ս կախտորոշեք։

-Դուք ազգի ընտրյալներ ասացիք, նախ՝ նրանք ազգի ընտրյալներ չեն, պատահականության սկզբունքով այդտեղ հայտնված մարդիկ են, երկրորդ՝ շատ պատճառներ կարելի է բերել, բայց մեկն այն է, որ քաղաքականության հետ իրենք բացարձակ կապ չունեն։ Եթե քաղաքականության հետ կապ ես ունենում, ունենում ես քաղաքական օրակարգ։ Եթե քաղաքական օրակարգ ես ունենում, բանավիճելու բան ես ունենում։ Եթե խոսքով որևէ մեկին չես կարողանում համոզել, բռունցքներն են գործի դրվում։

-Մի հետաքրքիր դրվագ էլ եղավ։ Փաստորեն՝ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանի որդու վրա հարձակվել են, հետո Փաշինյանի ընտանիքը հերքում է ԱԺ նախագահին, որ մեր վրա հարձակում չի եղել՝ պնդելով, որ դա ստահոդ տեղեկություն է։ Սա ինչպե՞ս հասկանա հասարակությունը։

-Բայց հասարակությանը, մեծ հաշվով, դա ինչո՞ւ պետք է հետաքրքրի։ Ես, որպես հասարակության ներկայացուցիչ, ասում եմ՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Եվ հասարակությունը դա ինչո՞ւ պետք է քննարկի, եթե ոչ «թամաշայի» համար՝ ով է ուժեղ, ով է թույլ, կողքից նայելու, գուցե՝ խաղադրույքներ անելու։

-Բայց, ամեն դեպքում, հասարակությունն է այս մարդկանց ուղարկել խորհրդարան, Դուք չեք անցել խորհրդարան։

-Այդպես է ստացվել։ Իրադարձությունները, դեպքերն այնպես են դասավորվել, որ մարդիկ այդպես են տեսել լուծումը, այլընտրանք չեն տեսել եղածին։ Դա շատ սխալ է։

-Միգուցե Դո՞ւք եք ձախողվել։

-25 կուսակցություն էր մասնակցում, որից երեքը՝ խորհրդարանական, և ես կարող էի ասել, որ այո՛, անձամբ մեր ձախողումն է, եթե մյուսների մոտ նույնը չլիներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան