Գեներալ Մանվելին կարելի է գնալ և տեսնել՝ պարզելու համար նրան խոշտանգե՞լ են, թե՝ ոչ․ խորհուրդ Արթուր Սաքունցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում խոշտանգման դեպքերի բացահայտման ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացնում քաղաքացիական հասարակությունը «Եվրոպայի խոշտանգումների կոմիտեի» հետ համատեղ, իսկ արձանագրված արդունքները բարձրաձայնում են բանակում, ոստիկանական տարբեր բաժիններում, այլ ուժային կառույցներում կատարվող խոշտանգումների մասին:

«Խոշտանգումների փաստերի վերաբերյալ, օրինակ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ունենա փաստերը հավաքագրելու մեխանիզմ, որը չունի, կարևոր են այստեղ նաև քննչական գործողությունների տեսաձայնագրությունները, որոնք էլ հետաձգվում են հաճախ՝ ֆինանսական պատճառներով»,- այսօր կազմակերպված՝ «Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտումները Հայաստանում և պաշտպանության հարցերը» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Արթուր Սաքունցը։ 

Խոսելով ««Եվրոպայի խոշտանգումների կոմիտեի» արձանագրած խոշտանգման կամ բռնության դեպքերի մասին՝ նա ասաց, որ կոմիտեն մտահոգություն է հայտնել լրագրողների նկատմամբ բռնությունների գործով ոչ պատշաճ քննությունների վերաբերյալ։ Առանձին ուշադրություն է դարձվում նաև կալանավորված անձանց պահման վայրեր դիտորդական խմբերի այցերին։ «Ես հորդորում եմ լրագրողներին ակտիվ լինել, կալանավայրեր այցելել, հանդիպել կալանավորված անձանց հետ և ապահովել թափանցիկություն՝ փակ համակարգերում մարդու իրավունքների պաշտպանության մասով։ Կարելի է, օրինակ, դիմել Արդարադատության նախարարությանը՝ գնալ և հանդիպել գեներալ Մանվելի հետ, և տեսնել ինչպես է նրա նկատմամբ վերաբերմունքը, խոշտանգումների մասին լուրերը փարատել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։