Զոհրաբ Մնացականյանը հրավիրվել է քննիչ հանձնաժողով
Քաղաքականություն
04.04.2023 | 12:50ԱԺ 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստին այսօր հրավիրված է պատերազմի օրերին արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Զոհրաբ Մնացականյանը։
Այժմ նա խորհրդարանում է, քիչ անց փակ նիստը կմեկնարկի։
Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին, պաշտոնից ազատվել՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին։ Այդ պաշտոնում նրան փոխարինել էր Արա Այվազյանը: