TOON EXPO 2023. 100-ից ավելի ընկերություն` մեկ հարկի տակ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

100-ից ավելի ընկերություններ այս օրերին ներկայացված են մեկ հարկի տակ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում․ մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը՝ TOON EXPO 2023-ը։

Այցելուները ներկայացված առաջարկներին կարող են ծանոթանալ համալիրի բակից սկսած՝ ավելի քան 10.000 քառակուսի մետր տարածքում։ Մուտքն ազատ է։ Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ։

Կառուցապատող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկային համակարգի ներկայացուցիչներ, շինարարական նյութերի և տեխնիկայի մատակարարներ, ճարտարապետական և նախագծող ընկերություններ, գնահատում ու չափագրում, վերանորոգում, ինտերիեր և էքստերիեր դիզայն, օդափոխություն և ջեռուցում իրականացնող ընկերություններ, ոլորտային արտադրողներ ու ներմուծողներ․ այս ոլորտների ամենահետաքրքիր առաջարկներին հնարավոր կլինի ծանոթանալ 3 օր` մինչև ապրիլի 2-ը:

Մասնակիցները ներկայանում են հատուկ առաջարկներով և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար։ Հովանավորներն են «Profenergy group», «Baxi» և «Technotun» ընկերությունները։ «Baxi»-ն էքսպոյին ներկայանում է բնակարանի ջեռուցման նոր մոդելով, այցելուները կօգտվեն մեծ զեղչերից, հնարավորություն կունենան շահել Baxi eco 4s մոդելի կաթսա։

TOON EXPO 2022-ի 3 օրերի ընթացքում վաճառվել և ամրագրվել է ավելի քան 1000 բնակարան: Կազմակերպիչները վստահ են, որ այս տարի կկարողանան գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։

Profenergy group ընկերութունը նախորդ տարի էլ է մասնակցել էքսպոյին, և արդյունքից տպավորված՝ որոշել են այս տարի էլ մասնակցել ու դառնալ ամենամասշտաբային ցուցահանդեսի հովանավորը։ Էքսպոյի շրջանակում այցելուները կարող են նաև աշխատանք գտնել․ Profenergy group-ի տաղավար-գրասենյակի HR անկյունում կարող եք հայտ ներկայացնել և միանալ թիմին։

Հովանավորներից «Տեխնոտուն» ընկերությունն ամենամեծ ցուցահանդեսի մասին իմացել է այս տարի և, էքսպոյի նախորդ տարվա արդյունքներից ելնելով, որոշել է մասնակցել՝ շուկայում ճանաչելիություն ձեռք բերելու համար։

«Լիտոկոլ ամ կո» ՍՊԸ-ն էլ է արդեն 2-րդ անգամ մասնակցում․ առաջինի արդյունքներից իրենք էլ են տպավորված։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են RED Invest group-ը, Defanse Housing-ը և ASEDL-ը։ Պաշտոնական աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, Էկոնոմիկայի նախարարությունն ու «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը, հիմնական գործընկերը Կառուցապատողների հայկական ասոցիացիան է։

Ցուցահանդեսին զուգահեռ՝ նաև լավ տրամադրությունն է ապահովված․ թեմատիկ հանդիպումներ, խաղարկություններ, թեմատիկ խաղեր և երեխաների համար առանձնացված տարածքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան