Ծեծի և բռնության խրոնիկան. 8-րդ գումարման ԱԺ-ի աղմկահարույց միջադեպերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

8-րդ գումարման Ազգային ժողովում ծեծկռտուքով և հայհոյանքներով տեսարանները, կարծես, այլևս սովորական են դարձել։ Ընդամենը մեկ տարի է անցել իշխանություն-ընդդիմություն նախորդ քաշքշուկից, երբ մեկ օրվա ընթացքում միանգամից երկու ծեծկռտուք տեղի ունեցավ խորհրդարանում, այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Մի դեպքում գլխավոր դերակատարն ընդդիմադիր Սեյրան Օհանյանն էր, մյուս դեպքում՝ իշխանական Վահագն Ալեքսանյանը։ Ամբողջ ընթացքում Փաշինյանը որևէ ձևով չէր փորձել զսպել բորբոքված պատգամավորներին։

Դեպքին այդպես էլ էական որևէ իրավական գնահատական չտրվեց, թեև միջադեպի վերաբերյալ բազմաթիվ տեսանյութեր կային: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր հերթին հաղորդումներ էր ուղարկել Գլխավոր դատախազություն, սակայն դրանց հիման վրա քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել՝ ընդամենը մեկ շահագրգռված անձի՝ ԱԱԾ աշխատակցի բացատրության հիման վրա, իսկ դատարանում բողոքարկելուց հետո բողոքը մերժվել էր։

Խորհրդարանում փոխադարձ վիրավորանքների ևս մեկ չափաբաժնի ականատես եղանք նախորդ տարեվերջին։ Մի քանի օր լարված մթնոլորտում ընթացող կրթության խորհրդարանական հանձնաժողովի նիստն ի վերջո վերածվեց փողոցային լեզվակռվի։ Այս անգամ մի կողմում իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էր, մյուսում՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրված Ռուբիկ Հակոբյանը։

Սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշոց, ծեծկռտուք․․․ Ազգային ժողովի շենքը նախորդ տարի ևս մեկ անգամ մարտադաշտի էր վերածվել։ Թեև այդ միջադեպը խորհրդարանական դահլիճից դուրս էր, սակայն մասնակիցների շարքում կրկին պատգամավորներ կային։

Ինչպե՞ս և ինչո՞ւ էր 8-րդ գումարման ԱԺ-ն հերթական անգամ բացասական երանգներով հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները մեղքը միմյանց վրա էին գցել։ Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ ինքն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ միջանցքում քայլելիս են եղել, երբ դաշնակցական Գերասիմ Վարդանյանն ու նրա գործընկերները հարձակողական հայացքներ են նետել իրենց ուղղութամբ, ինչին իրենք փորձել են հանգիստ արձագանքել։ Դրանից որոշ ժամանակ անց արդեն բարձր ձայներ են լսել Ռուբեն Ռուբինյանի սենյակի տարածքից և շտապել այդ կողմ։

Այս ծեծկռտուքին ևս իրավական գնահատական չտրվեց։ Հատկանշական է, որ խորհրդարանի այս ծեծկռտուքների ժամանակ, երբ լրագրողներին հարկադրաբար հեռացրել էին ԱԺ օթյակից, որպեսզի հերթական սկանդալը չլուսաբանվի, Վլադիմիր Վարդանյանը հայտարարել էր, որ ծեծկռտուքը լուսաբանելը լրագրողի գործառույթը չէ:

Այս անգամ միջադեպն ավարտվեց առանց բռունցքների։ Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը պարզապես հայտարարեց, որ հրաժարվում է ՀՌՀ անդամի թեկնածությունից։

Իսկ այսօրվա միջադեպը լրագրողների աչքից հեռու էր, քանի որ տեղի էր ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ։ Ինչպես նախորդ դեպքերում՝ այս անգամ ևս իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում:

Թե ինչ ճակատագիր կունենա այս քրեական գործը, արդյո՞ք ընթացք կտրվի դրան, դեռևս պարզ չէ, թեև Մհեր Սահակյանը ձերբակալված է, իսկ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ որևէ ձևով չի միջամտելու գործին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան