Վրաստանի նախագահը կոչ է արել պարզեցնել ՌԴ-ից վերադարձած վրացիներին քաղաքացիության տրամադրումը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Ռուսաստանից հայրենիք վերադարձած բնիկներին վրացական քաղաքացիությունը վերադարձնելու ընթացակարգը պարզեցնելու անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ազգային շահը պահանջում է, որ մենք չկորցնենք 1991 թվականի հանրաքվեին մասնակցած ոչ մի վրացու, և չկորցնենք նրանց ժառանգներին: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի դյուրին դարձնենք քաղաքացիություն ստանալը մեր էմիգրանտների համար, մեր օկուպացված տարածքներում բնակվող բնակչության համար, և այսօր նրանց համար, ովքեր վերադարձել են Ռուսաստանից: Սա նրանց համար ավելի կարևոր է, քան օդային հաղորդակցության վերականգնումը»,- խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Զուրաբիշվիլին:

Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի նախկին քաղաքացին, որը կորցրել է հանրապետության քաղաքացիությունը՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի դիմել Արդարադատության նախարարություն՝ վրացական անձնագիրը վերադարձնելու խնդրանքով։ Հաճախ այն դիմորդներին, ովքեր ծնվել են Վրաստանում և երկար տարիներ ապրել են երկրում, մերժում են՝ չնայած լեզվի, պատմության թեստ հանձնելուն:

Տաթև Ֆռանգյան