WSJ-ը կտրականապես հերքում է Էվան Գերշկովիցի դեմ լրտեսության մեղադրանքները

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Wall Street Journal-ի խմբագիրներն ու հրատարակիչները պահանջում են անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Նրանք հայտարարություն է հրապարակել Եկատերինբուրգում լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության վերաբերյալ։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ «WSJ-ը կտրականապես հերքում է ԱԴԾ-ի (ФСБ) մեղադրանքները և պահանջում անհապաղ ազատ արձակել լրագրող Էվան Գերշկովիչին»։

«Մենք մտահոգ ենք Էվանի և նրա ընտանիքի մասին», – ասում է WSJ-ը:

Հրատարակությունը հայտնում է, որ Էվան Գերշկովիչը 31 տարեկան է և 2017 թվականից Ռուսաստանում աշխատում է որպես թղթակից։ Մինչ մոսկովյան բյուրոյին միանալը, նա աշխատել է Agence France-Presse-ում և անգլալեզու Moscow Times թերթում: Նախկինում նա Նյու Յորքում New York Times-ի լրատվական օգնական էր: Գերշկովիչը Bowdoin College-ի շրջանավարտ է։ Վերջերս նա գրել է ռուսական տնտեսության վրա արեւմտյան պատժամիջոցների ազդեցության մասին։

ԱԴԾ-ն, հաղորդելով ամերիկացի լրագրողի ձերբակալության մասին, հայտարարել է, որ «ճնշել է Գերշկովիչի կողմից իբր իրականացված անօրինական գործունեությունը», և Եկատերինբուրգում նրա դեմ լրտեսության գործ է հարուցվել։

Եկատերինբուրգում ձերբակալությունից հետո ԱԴԾ-ն ամերիկացի լրագրողին բերման է ենթարկել Մոսկվա, որտեղ փակ դատական նիստում որոշում է կայացվել Գերշկովիչին նախնական կալանքի տակ պահել մինչև մայիսի 29-ը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս դեպքը որակվում է որպես «հույժ գաղտնի»։

Գերշկովիչի շահերը ներկայացնող փաստաբան Դանիիլ Բերմանին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, նրան թույլ չեն տվել լսել մեղադրանքը։ Ըստ Բերմանի՝ Գերշկովիչին, ամենայն հավանականությամբ, կուղարկեն Լեֆորտովո։

Գերշկովիչի ձերբակալությունը Սառը պատերազմի ավարտից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկացի լրագրողը ձերբակալվում է լրտեսության մեղադրանքով։

Ի հավելումն Վաշինգտոնի հետ Մոսկվայի դիվանագիտական հակամարտության սրմանը, Գերշկովիչի ձերբակալությունը նախազգուշացում է դեռևս Ռուսաստանում աշխատող մի քանի օտարերկրյա լրագրողների համար:

«Այս ձերբակալությունը հարձակում է բոլոր օտարերկրյա թղթակիցների վրա, ովքեր դեռ աշխատում են Ռուսաստանում։ Իսկ դա նշանակում է, որ ԱԴԾ-ն դուրս է եկել սահմաններից»,- գրում է ռուսական հետախուզության հայտնի հետազոտող Անդրեյ Սոլդատովը՝ մեկնաբանելով Գերշկովիչի դեմ ԱԴԾ-ի մեղադրանքները։