Իսրայելում պաշտոնապես բացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների, հասարակության և արվեստի ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ դեսպանատան բացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Արարողությունը պատմական իրադարձություն անվանելով՝ Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենն ընդգծել է, որ 30 տարվա համագործակցությունից հետո դեսպանատան բացումը վկայում է ռազմավարական կապերի խորության մասին։ Ադրբեջանին Իսրայելի ռազմավարական գործընկեր անվանելով՝ նա նշել է երկու երկրների սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում ու համոզմունք հայտնել, որ այդ հարաբերություններն ավելի կխորանան։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանի Միլի Մեջլիսն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը դեկտեմբերին պաշտոնական այցով մեկնել էր Իսրայել՝ վերահսկելու Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։

Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան է նշանակվել Մուխտար Մամեդովը։

Էմմա Չոբանյան