Պետերբուրգից հնագետին ՌԴ-ում 5.5 տարվա ազատազրկման են դատապարտել բանակի մասին «ֆեյքերի» գործով

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում դատարանը 5.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել հնագետ, որոնողական շարժման անդամ, երրորդ կարգի հաշմանդամ Օլեգ Բելոուսովին՝ «ռազմական ֆեյքերի» մեղադրանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տղամարդուն արգելել են նաև 4 տարի համացանցում լուրեր տարածել։

Բացի «ՌԴ ԶՈւ-ի կիրառման մասին կեղծ տեղեկատվություն հրապարակայնորեն տարածելու» մեղադրանքից՝ 55-ամյա Բելոուսովին մեղադրել են «ծայրահեղականության կոչերի համար»։

Մեղադրող կողմը պահանջում էր հնագետին դատապարտել 9,5 տարվա ազատազրկման։

Հետաքննության վարկածի համաձայն՝ Բելոուսովը «Վկոնտակե» սոցցանցում քննադատել է ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում։