ՌԴ-ի սպառնալիքները ՀՀ-ի դեմ չափազանցված են․ ԱԺ-ն պիտի՛ վավերացնի Հռոմի ստատուտը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
Բոլորը

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները չափազանցված են, ինչը նշանակում է, որ ՌԴ-ից հնչող գնահատականները չպիտի՛ կաշկանդեն ՀՀ իշխանությանը՝ ավարտին հասցնել իր իսկ սկսած պրոցեսը՝ Հռոմի ստատուտի վավերացումը խորհրդարանում։

Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ այս իրավիճակում Հայաստանի համար գնալով անհնար է դառնում Սերժ Սարգսյանի կառավարման օրոք թմբկահարվող «և՛, և՛»-ի քաղաքականությունը։ Քաղաքագետը նշում է, որ ՀՀ իշխանությունը պետք է գնա ԵՄ-ի հետ համաձայնագրի լիակատար իրագործման ճանապարհով և վերանայի իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում, նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկա տեսքը և բովանդակությունը քննարկման առարկա դարձնի։

Նա քննադատում է ՀՀ գործող իշխանությանը, որ նրանք հավատարիմ են հայ-ռուսական օրակարգին, և Փաշինյանի կառավարությունն առանց ՌԴ-ի որևէ քայլ չի անում՝ ըստ Անդրիաս Ղուկասյանի․ «Ի տարբերություն նույնիսկ Սերժ Սարգսյանի, որն իրականում 2013-ին «գցեց» ԵՄ-ին՝ Պուտինի հետ ստորագրելով Մաքսային միությանը միանալու մասին համաձայնագիր, Փաշինյանն անգամ իրեն չի էլ ներկայացնում եվրոպամետ»։

Խոսելով վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցի մասին՝ քաղաքագետը նշում է, որ դա իրականում վերջնագիր է ԵՄ-ի կողմից Ադրբեջանին։ Ըստ նրա՝ Ալիևին սպառնում է Սերբիայի նախկին նախագահ Միլոշևիչի ճակատագիրը, երբ նա ճնշեց Կոսովոյին, կոտորածներ սանձազերծեց, ինչից հետո ռազմական ուժով հարկադրված եղավ միջամտել ՆԱՏՕ-ն և հարկադրել նրան զորքերը հանել զավթած շրջաններից։ Իսկ վերջում Կոսովոն աշխարհի 100-ից ավելի երկրի կողմից ճանաչվեց անկախ պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան