Բաքվի թիրախում առաջիկայում Սարսանգի ջրամբարն է․ Արցախում պատերազմի չեն ցանկանա գնալ՝ ՌԴ-ի հետ խնդիր կլինի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Շաբաթ օրը Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական կողմը խախտել է  շփման գիծը, որն ամրագրվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, և որոշակի դիրքային առաջխաղացում է ունեցել Արցախի տարածքում։ Արդյունքում թշնամական կողմն այժմ վերահսկում է Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը։ Երկու օր առաջ էլ նոր միջադեպ է գրանցվել․ ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակին Ձեր գնահատականը կխնդրեմ և ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

-Գիտեք՝ ես մի բան չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս գործընթացները չկանխել, երբ ադրբեջանցիները շատ պարզ տեքստով են դրա մասին խոսում, երբեմն նույնիսկ հետախուզության կարիք չկա։ Ինչն է խնդիրը․ ըստ էության՝ այդ ճանապարհը, որը պետք է լիներ այլընտրանք, որը նախատեսված էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որ երեք տարվա մեջ երթուղին կփոխվի, Լաչինը, Շուշին կշրջանցվեն, և կլինի այլընտրանքային ճանապարհ։ Ադրբեջանցիներն անցյալ տարվա օգոստոսին երթուղին արագ փոխեցին, ինչ-որ այլընտրանքային տարբերակով հայերն օգտվում էին այդ ճանապարհից, բայց իրականում պետք է կառուցվեր իրական այլընտրանքային ճանապարհ, որն արդեն կլիներ մեր վերահսկողության տակ։ Եվ ադրբեջանցիները փակում են Լաչինի միջանցքը հարյուր օր և տեսնում են, որ հայերն այդ ճանապարհը սկսում են կառուցել՝ ուշացած, պոստ ֆակտում մեր գործը սկսում ենք անել։ Հետո ադրբեջանցիներն անցնում են գործողության, ըստ էության, ոչ մի դիմադրության չեն հանդիպել՝ կրակոցների մասին խոսք չկա, զոհերի և վիրավորների՝ նույնպես, եկել, դիրքային առավելություն են ստացել և սկսել են այդ ճանապարհը վերահսկել, որպեսզի ոչ մի շինարարություն չանեն, բլոկադան էլ չարժեզրկվի։ Հետագա քայլերն էլ պարզ տեքստով ասում են՝ հետագայում թիրախում լինելու են Սարսանգի ջրամբարը և Մարտակերտի ուղղությունը։ Երեկ ադրբեջանական ամբողջ մեդիադաշտը դրա մասին էր, որ հայերը մեզ սպառնում են Սարսանգով, որից նաև ադրբեջանցիներն են օգտվում, և դա կանխելու համար մենք պետք է գործողություն անենք այդ ջրամբարի ուղղությամբ։

-Ռուս խաղաղապահներն ինչո՞ւ չեն կարողանում կանխել ադրբեջանական կողմի գործողությունները Եթե, օրինակ, հայկական կողմը փորձի հետ մղել ադրբեջանական կողմին առաջացած դիրքերից, նույն արձագանքը կլինի՞ ռուսական զորակազմի կողմից։

-Նախ՝ ես կցանկանայի, որ հայկական կողմը ոչ թե հետ մղեր, այլ չթողներ, որ գային, այդտեղ դիրքավորվեին, որովհետև, կրկնեմ, ադրբեջանցիները պարզ աղբյուրներով ասում ենք՝ գալիս ենք դա վերահսկելու։ Ինչքան անգործունյա պետք է լինես, որ կրկնակի, եռակի․․․ նույնիսկ մի թիթեռ չպետք է անցներ այդ ճանապարհով։ Բավական չէ՝ ուշացած եք սկսում ճանապարհի շինարարությունը, մի հատ էլ՝ համապատասխան վերահսկողություն չեք սահմանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան