Ադրբեջանում Իսրայելի աջակցությամբ կիբերանվտանգության կենտրոն է ստեղծվել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող PASHA Holding ընկերությունների խմբի աջակցությամբ և Իսրայելի Technion ինստիտուտի հետ համագործակցությամբ ադրբեջանական կիբերանվտանգության կենտրոն է ստեղծել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երկրի կիբերանվտանգության կարողությունների ամրապնդման նպատակով ստեղծված կենտրոնը «կկատարի կրթական հաստատության դեր՝ այս ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների և թրեյներների պատրաստման համար»։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ավելի քան 1000 մարդու ուսուցում։ Կենտրոնում 15 դասընթացավարների վերապատրաստումից հետո նախատեսվում է պատրաստել կիբերանվտանգության ոլորտի մասնագետների։

Կենտրոնն ունի դասասենյակներ, մոդելավորման սենյակներ և ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ։

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել նախօրեին, որին մասնակցել են Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը, թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Իսրայելի նախկին արտգործնախարար Գաբի Աշքենազին, Technion ինստիտուտի գործադիր փոխնախագահ և գործադիր տնօրեն Բոազ Գոլանին, Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ։

Արդեն մեկնարկած դասընթացներին ներգրավվել է 60 մարդ։

Էմմա Չոբանյան