Ադրբեջանում 32-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է՝ ի նշան ջրի դեֆիցիտի դեմ բողոքի

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանում ջրի դեֆիցիտի խնդիրը շարունակում է մնալ օրհասական։ Օրերս, ի նշան խնդրի դեմ բողոքի, Զարդաբ շրջանի Չալլի գյուղի 32-ամյա բնակիչ Աքբար Ահմեդովը ինքնահրկիզվել է։

Ահմեդովի եղբայրը տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ երկու հեկտար հացահատիկի դաշտ ունեն, Աքբարը բազմիցս գնացել է ջրի վարչության պետի մոտ՝ ոռոգման ջրի հարցով, բայց այն չի լուծվել։

«Հիմա գնացել, ասել է՝ ինքնասպան կլինեմ։ Նա էլ  ասել է՝ գնա ինչ ուզում ես՝ արա։ Սեփական մեքենա ուներ, բենզինը լցրել ու հենց մենեջերի աչքի առաջ ինքնահրկիզվել է»,- պատմել է Սուլեյման Ահմեդովը։

Զարդաբի շրջանի ոռոգման համակարգերի վարչության պետ Ահլիման Քարիմովը հայտարարել է, որ Ահմեդովին ջուր չեն տվել, քանի որ նա, իբր, ջրի պարտք ունի և հերքել է տուժածի եղբոր պնդումը, թե ասել է՝ «գնա՛, ինքնահրկիզվիր»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում սակավաջրություն է, այդ պատճառով էլ ջուրը հերթափոխով է մատակարարվում։

Ահմեդովի եղբայրը հայտնել է, որ տուժածի վերջինս վիճակը ծանր է, բժիշկները երաշխիք չեն տալիս, որ կապաքինվի։ Նրա խոսքով՝ եղբայրը ստացել է 4-րդ աստիճանի այրվածքներ, մարմնի 80 տոկոսն այրվել է։

Հավելենք, որ Ադրբեջանում Կուր գետի ծանծաղմանը զուգահեռ ջրի խնդիրը սրվում է։ Գյուղացիները չեն կարողանում ոռոգման ջուր ստանալ։ Վերջին օրերին էլ ադրբեջանական տարբեր գյուղեր բնակիչներ բողոքի տարբեր աթկցիաներ են անցկացրել՝ իշխանություններից ջուր պահանջելով։

Factor TV-ն ավելի վաղ արդեն անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսն ադրբեջանցիներին թողնում առանց ջրի։

Էմմա Չոբանյան