Ջուր ենք ուզում՝ ի պատասխան կրակոցներ ստանում․ ինչպես է Ալիևների բիզնեսն ադրբեջանցի գյուղացիներին առանց ջրի թողել

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Նաբաթքենդ և Օրտա Մուղան գյուղերի բնակիչներն օրերս փորձել էին փակել Բաքու տանող գլխավոր ճանապարհը՝ ջրի դեֆիցիտի պատճառով։ Բնակիչների խոսքով՝ իրենք խնդիր ունեն և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի հետ կապված։ Ասում են՝ բազմիցս բողոքել են պետական ​​համապատասխան կառույցներին, սակայն ապարդյուն։

Ոստիկանությունն ուժով ու հատուկ միջոցների կիրառմամբ ցրել էր բողոքի ակցիան։ Արդյունքում ցուցարարների թվում եղան տուժածներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել։ Արդյունքում մի քանի գյուղացիներ ծանր վնասվածքներ են ստացել, երեք ցուցարարի նկատմամբ էլ վարչական կալանք է սահմանվել՝ «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար»։

«Իմ որդին ջուր էր ուզում, սակայն նրա վրա կրակեցին։ Ես իմ աչքերով եմ տեսել փամփուշտը։ Երբ բուժքույրը հանեց փամփուշտը, վերցրեց ու դրեց գրպանը։ Ինչ-որ տեղից զանգեցին ու ասացին, որ նրանից վերցրեն այն։ Ինչո՞ւ, որ ապացույցներ չլինեն»,- Meydan TV-ին պատմել է վիրավորներից մեկի մայրը։

Գյուղացիները բողոքում են, որ ջուր չկա հողատարածքները ոռոգելու և բերք ստանալու համար։

«Մենք ցանկանում ենք ապրել, եթե մեզ սպանում են, թող գան ու միանգամից կտրեն մեր գլուխները։ Մարդ կարո՞ղ է առանց ջրի ապրել։ Մենք խմելու ջուր ենք ուզում, ուրիշ ոչինչ։ Ջրի պատճառով կրակեցին մեր երեխաների վրա»,- ասել է բողոքավոր կանանցից մեկը։

Ադրբեջանում Կուր գետը շարունակում է ծանծաղել։ Գետի ջրի մակարդակն այնքան է իջել, որ խնդիրներ է ստեղծել նաև Սալյանի և Նեֆթչալայի շրջանների բնակիչների գյուղատնտեսության համար։ Այսօր հրապարակված տվյալներով՝ Կուրի գետաբերանում ջրի մակարդակը ծովի մակարդակից իջել է 1,6 մետրով։ Երկրում ջրի դեֆիցիտի հարցը շարունակում է ահագնանալ, սակայն խնդիրը միայն Կուրի ծանծաղման մեջ չէ։

Խնդիրն ավելի է սրում օլիգարխների կողմից արոտավայրերի հաշվին ցանքատարածությունների ընդլայնումը, ագրոպարկերի ստեղծումը։ Անցած 20 տարիններին ցանքատարածություններն ավելացել են 400 հազար հեկտարով, ինչը շարքային ֆերմերներին զրկել է ջրի հասանելիությունից։ Մասնավորապես, Սաաթլիում հիմնվել է «ԱյԴի-Ագրոպարկ» ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական և այգեգործական պարկ, որը զբաղեցնում է 7,000 հեկտար տարածք։ Ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամը «ԱյԴի-Ագրոպարկ»-ին 10 մլն մանաթի արտոնյալ վարկ է հատկացրել։

«ԱյԴի-Ագրոպարկ» ՍՊԸ-ն պատկանել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի հարցերի նախկին նախարար Ազադ Ռահիմովին։ Ներկայում ընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «PMD Group»-ինն է, որը Pasha Holding-ի կազմում է։ Այն Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է, բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Ադրբեջանցի գյուղացիների ջրային ռեսուրսները կլանում են նաև գյուղատնտեսության նախարար Ինամ Քարիմովին պատկանող «Ագրո-Ազ» և «Պ-Ագրո» գյուղատնտեսական պարկերը։

Հավելենք, որ Ադրբեջանը 20-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնք 2040 թվականին կբախվեն գլոբալ երաշտի։ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը կլիմայական  փոփոխությունների պատճառով առաջացած երաշտի հետևանքով Ադրբեջանում ջրամատակարարումը կկրճատվի 23%-ով։

Էմմա Չոբանյան