Փաշինյանն այսօր կմասնակցի Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին․ որ պետություններն են հրավիրվել և ինչ են քննարկելու

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 28-30-ը տեղի է ունենում «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը, որը վարում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Գագաթնաժողովին հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս անգամ Բայդենը գագաթնաժողովին հրավիրել է 121 առաջնորդի, ինչը ութով ավելի է, քան նախորդ տարի էր։ Պակիստանը մերժել է մասնակցության հրավերը, իսկ Թուրքիան, Ադրբեջանն ու Հունգարիան հերթական անգամ չեն հրավիրվել այս ֆորումին։

Փոխարենը գագաթնաժողովին հրավիրվածների ցուցակում ընդգրկվել է Հնդկաստանը։ Գագաթնաժողովի կազմակերպիչները ծրագրում են ամրապնդել ժողովրդավարական երկրների միասնությունը ավտորիտար ռեժիմների վերելքի ֆոնին, որոնց թվում, ըստ Սպիտակ տան, հատկապես մտահոգիչ են Մոսկվան և Պեկինը։

Գագաթնաժողովը հիմնականում տեղի է ունենալու օնլայն ռեժիմով։ Հանդիպումների ընթացքում ծրագրվում է քննարկել ուկրաինական հակամարտությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, կանանց իրավունքները, ժողովրդավարության զարգացման հարցում համագործակցությունը, ինչպես նաև այլ հարցեր։
Վերջին անգամ նման ֆորում գումարվել էր 2021 թվականի վերջին։

Բայդենին գագաթնաժողովի նախագահության հարցում կօգնեն ներկայացուցիչներ տարբեր մայրցամաքներից՝ Նիդեռլանդների վարչապետը՝ Եվրոպայից, Զամբիայի նախագահը՝ Աֆրիկայից, Կոստա Ռիկայի ղեկավարը՝ Հարավային Ամերիկայից, Հարավային Կորեան՝ Ասիայից։

Տաթև Ֆռանգյան