Մինսկը մեկնաբանել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու` Ռուսաստանի ծրագրերը

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Բելառուսի ԱԳ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու, ըստ Մինսկի, Ռուսաստանի Դաշնության տակտիկական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը չի հակասում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Բելառուսի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության՝ բելառուս օդաչուների ուսուցանումը հատուկ ռազմամթերքով ինքնաթիռները կառավարել համար, նման ինքնաթիռների արդիականացմանը, ինչպես նաև Բելառուսի տարածքում միջուկային սպառազինության տեղակայումը՝ առանց Բելառուսին դրանք վերահսկելու իրավունքի փոխանցման, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիաներին հասանելիության, «ոչ մի կերպ չեն հակասում Միջուկային զենքի չտարածման I և II պայմանագրերին»։

«Բելառուսի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքին խստիվ համապատասխան»,- հայտարարել է Մինսկը՝ հավելելով, որ ձեռնարկվող քայլերը «նորամուծություն» չեն։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվել է «մոտ ապագայում» Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին։ Միաժամանակ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք չի փոխանցում Բելառուսին։

Տաթև Ֆռանգյան