Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ երկրաշարժից հետո 60,000 փախստական Սիրիա է վերադարձել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Թուրքիայում փետրվարի երկրաշարժերից հետո շուրջ 60 հազար փախստականներ կամավոր վերադարձել են Սիրիա՝ զրկվելով իրենց տներից կամ հարազատներից Թուրքիայում։ Միաժամանակ, զինվորականները վճռականորեն ճնշում են պետական ​​սահմանն ապօրինի հատելու փորձերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգ այցի ընթացքում, գրում է Անադոլու գործակալությունը։

Աքարը Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերի հետ այցելել է Կումլու բազա, որտեղ իրականացվում է «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» «հակաահաբեկչական գործողությունների» հրամանատարությունն ու վերահսկումը Սիրիայի հյուսիսում։ Այստեղ նախարարին տեղեկատվություն է տրամադրվել բազայի գործունեության մասին, որից հետո նա այցելել է թուրք-սիրիական սահման։

Խոսելով միգրանտների հետ կապված իրավիճակի մասին՝ Աքարը հերքել է այն պնդումները, թե փետրվարյան երկրաշարժերից հետո Թուրքիայի իշխանությունները Սիրիայից փախստականների մեծ հոսք են գրանցել։

«Պնդումները չեն համապատասխանում իրականությանը, դա պարզ է և միանշանակ։ Մենք ստուգել ենք սահմանագիծը, զրուցել ենք քաղաքացիական անձանց ու զինվորականների հետ, հանդիպումներ ենք անցկացրել։ Հանրությանը տեղեկացրել ենք, որ այս ամենը զրպարտություն է, իսկ ամեն ինչ լրիվ հակառակն է։ Երկրաշարժից հետո շուրջ 60 հազար մարդ ինքնակամ վերադարձել է իրենց երկիր»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Էմմա Չոբանյան