«Հրամանատարը նստեց, ասեց՝ քշի՛, տղերքը հետո կգան, հետո ասեց՝ ով ոնց կարող ա, թող փախնի». պատերազմի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Արցախի ՊԲ ստորաբաժանումներից մեկի հրամանատար Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն այսօր դատարանին ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն։ «Քրեական գործի այս փուլում առկա չէ հետեւանքի՝ 20 զինծառայողի զոհվելու եւ մեկ անձի անհետ կորելու հանգամանքների եւ Գեւորգյանի ենթադրյալ անգործության միջեւ պատճառահետեւանքային կապը փաստող տվյալ։ 20 զինվորի զոհվելու եւ 1 զինվորի անհետ կորելու պատճառը ոչ թե Գեւորգյանի ենթադրյալ անգործությունն է, այլ ՊԲ բարձր հրամանատարական կազմի, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի, Հայկ Թովմասյանի անփույթ վերաբերմունքը բանակի, հայրենիքի եւ զինվորի հանդեպ»,-հայտարարեց Գոռ Գեւորգյանը։

Հանրային մեղադրողներին եւ զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանին դատարանը ժամանակ տվեց՝ միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու նպատակով։ Այս պատճառով նիստը հետաձգվեց։

Այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Արման Օհանյանը, որը 2020թ․-ի պատերազմի ժամանակ եղել է ՊԲ հրետանային դիվիզիոնի մարտկոցներից մեկի կառավարման դասակի վարորդը՝ այն մեքենայի, որով, ըստ մեղադրանքի, փախուստի է դիմել հրամանատար Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանը 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում գտնվող «Զովառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, ինչի հետեւանքով առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել․ զոհվել են մարտկոցի 20 զինծառայողներ, իսկ մեկն անհետ կորած է։ Նկարագրվածին նախորդել է հակառակորդի հարձակումը, եւ մեկ այլ դրվագով մեղադրյալի կարգավիճակում է (ազատության մեջ է):

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։

«Հրամանատարը նստեց, ասեց՝ քշի՛, տղերքը հետո կգան, հետո ասեց՝ ով ոնց կարող ա, թող փախնի». Ցարի գործով նիստին պատմեց պատերազմի մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։