«Մեր ջուրը տալիս են պաշտոնյաներին»․ Ադրբեջանում գյուղացիները ջրի դեֆիցիտի պատճառով կրկին ճանապարհներ են փակել

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Չոլփու գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով ոռոգման ջրի բացակայությունից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանք փակել են «Չորս ճանապարհ» շրջանային խաչմերուկը և պահանջել լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը։

Մարտի 13-ին շրջանի բնակիչներն արդեն բողոքի ակցիա անցկացրել էին, սակայն ոստիկանները բիրտ ուժով ցրել են այն՝ կիրառելով նաև հատուկ միջոցներ ու ռետինե փամփուշտներ, որոնց հետևանքով երեք մարդ էր վիրավորվել։ Երեք ցուցարարի նկատմամբ էլ վարչական կալանք էր սահմանվել։ Տեղական իշխանությունները, սակայն, չեն կատարել խնդիրը լուծելու խոստումները։

Ակցիայի մասնակիցները հայտարարել էր, որ ստիպված են ջուր գնել բերքի ոռոգման համար։

«Հարևան գյուղերին ջուր են մատակարարում, բայց մեր ջուրը տալիս են պաշտոնյաներին»,- ասել է ցուցարարներից մեկը։

Ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ պետական ​​կառույցները չեն հետաքրքրվում իրենց խնդիրներով։ Ըստ տեղեկությունների՝ այս անգամ ոստիկանների հետ միջադեպ չի եղել։

Հավելենք, որ Ադրբեջանում Կուր գետը շարունակում է ծանծաղել, ինչն էլ խնդիրներ է ստեղծում տարբեր շրջանների բնակիչների համար։

Էմմա Չոբանյան