Միջազգային արբիտրաժի որոշումից հետո Անկարան դադարեցրել է իրաքյան Քուրդիստանից նավթի մատակարարումները

Լուրեր

24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորն ահազանգում է՝ սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան շաբաթ օրը դադարեցրել է նավթի արտահանումը Իրաքի ինքնավար Քուրդիստանից՝ Միջազգային առևտրի պալատում արբիտրաժից հետո։ Turkish Minute-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իրաքի Նավթի նախարարությանը։

«Թուրքիան տեղեկացրել է Իրաքի Քուրդիստանի իշխանություններին ներմուծման դադարեցման մասին»,- ասել է նախարարության մամուլի խոսնակ Ասսեմ Ջիհադը։

Իրաքի պաշտոնյաները, որոնք վերահսկում են արտահանումը Թուրքիայի Ջեյհան նավահանգստով, նշել են, որ արդյունահանումը դադարեցվել է 2023 թվականի մարտի 25-ին՝ տեղական ժամանակով 12:35-ին։ Ասսեմ Ջիհադը հաստատել է տեղեկությունը:

Թուրքիայի իշխանությունների կողմից դեռևս լուրի հաստատում չկա։

Բաղդադը հայտարարել է, որ Փարիզում գործող Միջազգային առևտրի պալատի արբիտրաժային տրիբունալն ընդունել է Բաղդադի պահանջներն Անկարայի հետ վեճում, թե ով է պատասխանատու ինքնավար շրջանի նավթի արտահանման համար:

Իրաքը 2014 թվականին դատավարություն է սկսել հարևան Թուրքիայի դեմ՝ պահանջելով Քուրդիստանի նավթի արտահանման բացառիկ իրավունքներ։ Սակայն, ի հեճուկս Բաղդադի, Էրբիլի տարածաշրջանային կառավարությունը շարունակում էր նավթ արտահանել Թուրքիայի տարածքով՝ օրական մոտ 450,000 բարել:

Իրաքի Նավթի նախարարությունը հայտնել է, որ Փարիզի արբիտրաժային տրիբունալը որոշել է, որ Բաղդադի նավթի շուկայավարման պետական կազմակերպությունը «միակ կազմակերպությունն է, որը լիազորված է կառավարել արտահանումը»:

Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին ասել է, որ իր կառավարությունը ներկայացնող պատվիրակությունն այցելելու է Բաղդադ՝ բանակցությունների համար:

Նշենք, որ նավթը միշտ զգայուն թեմա է եղել Բաղդադի և Էրբիլի հարաբերություններում և երկու կառավարությունների համար էլ եկամուտների հիմնական աղբյուրն է:

Էմմա Չոբանյան