Գերմանացի պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է՝ PKK-ին աջակցելու մեղադրանքով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Անդրեյ Հունքոյին արգելվել է մուտք գործել Թուրքիա։ ԵԱՀԿ-ի կողմից որպես ընտրական դիտորդ Վիեննայից Թուրքիա մեկնել պատրաստվող Հունքոն ստիպված է եղել իջնել ինքաթիռից, քանի որ տեղեկություն է ստացվել, որ նրա մուտքը Թուրքիա արգեված է. փոխանցում է ermenihaber-ը:

Թեմային անդրադարձած Հունքոն տեղեկացրել է, որ 2011թ․ մինչ օրս, որպես Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, դիտորդական առաքելություն է իրականացրել Թուրքիայում անցկացվող ընտրություններում։ Սակայն այս անգամ, երբ նա արդեն Վիեննայում թռիչքի պատրաստվող ինքնաթիռում է եղել, Թուրքիայի ԵԱՀԿ ներկայացուցիչ դեսպանը հաղորդել է մուտքի արգելքի մասին։

Բունդեսթագի պատգամավոր Անդրեյ Հունքոն ավելի վաղ մասնակցել էր Գերմանիայում PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) գործունեության արգելքի դեմ կազմակերպված միջոցառումներին։ Նա նաև լուսանկարվել էր PKK–ի դրոշով։ Այդ պատճառով թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ին աջակցելու մեջ և չի թույլատրում մուտք գործել Թուրքիա:

Մյուս կողմից, Թուրքիա մուտք գործելու իրավունք չի տրվել նաև իրաքյան ծագմամբ շվեդացի պատգամավոր Ջաբար Քարիմ Ամինին։ Վերջինս ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները տեղեկացրել են, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Ամինը հարկադրված է եղել վերադառնալ Ստոկհոլմ։